«Մալուխի արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Կաբելի արդյունաբերություն, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ճյուղ, արտադրում է կաբել և հաղո...»:
(Տարբերություն չկա)

11:00, 20 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կաբելի արդյունաբերություն, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ճյուղ, արտադրում է կաբել և հաղորդալար: 1977թ․-ին տվել է ՍՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալի 25 % ֊ը: Կ. ա. բարձր տեմպերով սկսել է զարգանալ XIX դ. 80-ական թթ. Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: Ռուսաստանում սկզբնավորվել է 1872թ․-ին, երբ շահագործման է հանձնվել նրա առաջին գործարանը՝ ներկայիս «Մոսկաբելը»: Ապա գործարաններ են կառուցվել Պետերբուրգում, Կոլչուգինոյում, Մոսկվայում, Կիևում: ՍՍՀՄ-ում այն վերածվել է արդյունաբերության խոշոր ճյուղի, շարք են մտել նոր գործարաններ (Բերդյանսկում, Երևանում, Օդեսայում, Խաբարովսկում,Պերմում և այլուր), վերակառուցվել և վերազինվել է արտադրությունը, յուրացվել է նոր արտադրատեսակների արտադրությունը (պողպատե-ալյումինե մերկ հաղորդալար, փոփոխական և հաստատուն հոսանքի, բարձր հաճախականության և հեռավոր կապի, ռադիոտեխնիկայի, հեռուստատեսության կաբել): Հայաստանում կաբելի արտադրությունը սկսվել է 1945թ․-ին, երբ շահագործման հանձնվեց Երևանի կաբելի գործարանը («Երևանկաբել»): Այնուհետև շարք մտավ «Կամոկաբելը» (տես Կաբեչի գործարան Կ ա մ ո յ ի), կազմակերպվեց կաբելի համամիութենական ԳՀԻ-ի Երևանի բաժանմունքը: ՀՍՍՀ-ում թողարկվում է տեղակայման ու փաթույթավոր հաղորդալար, ուժային և փոդրակային կաբել: 1977թ․-ին, 1960թ․-ի համեմատ, համախառն արտա֊դրանքի ծավալն աճել է 3,7 անգամ, աշխատանքի արտադրողականությունը՝ 50,5% ֊ով: