«Կաբարդական ձի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ԿԱԲԱՐԴԻՆԱԿԱՆ ՁԻ, հեծկան և բեռնակիր ձիերի հնագույն ցեղ: Բուծել են կաբարդինները: Հարմարված է Հյուսի...»:
(Տարբերություն չկա)

10:28, 20 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

ԿԱԲԱՐԴԻՆԱԿԱՆ ՁԻ, հեծկան և բեռնակիր ձիերի հնագույն ցեղ: Բուծել են կաբարդինները: Հարմարված է Հյուսիսային Կովկասի լեռնային պայմաններին: Ցեղն ստացվել է Կովկասի տեղական և ներմուծված տափաստանային ձիերից, որոնք բարելավվել են արաբ, և այլ ցեղերով: ժամանակակից Կ. ձ. ունի միջին մեծություն, զարգացած կրծքավանդպկ, ուղիղ մեջք, ամուր ու չոր ոտքեր, դիմացկուն սմբակներ: Գույնը՝ աշխետ, սևաթույր և մուգ շագանակագույն: Անդավի միշին բարձրությունը 155 սմ է, կրծքի փաթը՝ 180 սմ, դաստակի փաթը՝ 19,5 սմ: Բուծվում է Ստավրոպոլի երկրամասում և Կաբարդինա-Բալկարական ԻՍՍՀ-ում: Կ. ձ-ու և զտարյուն արագավազի տրամախաչումից ստացված անգլո-կաբարդինյան խառնացեղ ձիերը (ավելի արագավազ են և ունեն ավելի մեծ չափեր) արտահանվում են շատ երկրներ: