«Սուրեն Ստեփանյան (քանդակագործ)»–ի խմբագրումների տարբերություն

լուսանկար
(փաստերի ավելացում)
(լուսանկար)
 
== Կենսագրական ==
[[Պատկեր:Խաչատուր Աբովյան....JPG|մինի|Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանի Աբովյան պուրակում, քանդակագործ Սուրեն Ստեփանյան]]
Ծնվել է [[1895]] թվականին Ելիզավետպոլ ([[Գանձակ]]) քաղաքում։ [[1915]] թվականին ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարան։ Այդ ընթացքում հաճախել է քանդակագործ [[Լեոնիդ Շերվուդ]]ի մասնավոր ստուդիան։ Մասնակցել է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին։ 1918-ից 1920 թվականներին սովորել է [[Թիֆլիս]]ի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում։ [[1920]] թվականին աշխատել է Բաքռոսստայի (Ռուսաստանի հեռագրական գործակալության Բաքվի բաժանմունք) արհեստանոցներում։ [[1925]] թվականին ավարտել է [[ՎԽՈԻՏԵՄԱՍ]]-ը (Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոց) [[Բորիս Կորոլյով]]ի ղեկավարությամբ։ [[1927]] թվականին վերադառնում է Երևան և աշխատում [[Ալեքսանդր Թամանյան]]ի ղեկավարած արվեստանոցում։ 1926 թվականից նասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ [[1945]]-ից [[1971]] թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում։ [[1947]] թվականին [[պրոֆեսոր]]ի կոչում է ստացել։