«Անդրոմեդա (համաստեղություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
Հյուսիսում տեղակայված լինելու պատճառով Անդրոմեդան տեսանելի է միայն 40° հարավային լայնությունից հյուսիս: Ավելի հարավ գտնվող դիտողների համար այն գտնվում է հորիզոնից ցածր: Սա ամենամեծ համաստեղություններից մեկն է` 722 քառակուսի աստիճան մակերեսով: Սա 1400 [[Լուսին|լիալուսնի]] չափ է, ամենամեծ` [[Հիդրա]] համաստեղության 55%-ը եւ ամենափոքր` [[Հարավային խաչ]] համաստեղությունից մեծ է տասը անգամ:
== Աստղերը ==
Ամենապայծառ` Անդրոմեդայի ալֆա աստղը (Ալփերաց, Սիրա) կրկնակի աստղ է, [[Երկիր|Երկրից]] գտնվում է 97 [[լուսատարի]] հեռավորության վրա: Կարող է համարվել նաեւ Պեգասի մաս, այն դեպքում, երբ Անդրոմեդայի գամման (γ And, Ալմախ, [[Երկիր|Երկրից]] հեռավորությունը` 358 [[լուսատարի]]) գունագեղ կրկնակի աստղ է եւ սիրող աստղագետների մոտ` ճանաչված: Բրիտանացի աստղագետ Ուիլյամ Հերշելն այդ աստղի մասին ասել է. «Երկու աստղերի գույների տպավորիչ տարբերությունը միտք է հուշում արեւի եւ իր մոլորակի մասին, ինչի համար ոչ պակաս չափով է նպաստում նրանց անհավասար չափսերի կոնտրաստը»:<br />
Անդրոմեդի բետան (β And, Միրախ) կարմիր հսկա է, նրա գույնը տեսանելի է անզեն աչքով: [[Երկիր|Երկրից]] հեռավորությունը 198 [[լուսատարի]] է: Անունն արաբերենից թարգմանբար նշանակում է «գոտկատեղ»: <br />
Այս համաստեղության ամենանշանավոր օբյեկտն է [[Անդրոմեդայի միգամածություն]] (M31) պարուրաձեւ գալակտիկան եւ Մեսյեի ամենապայծառ օբյեկտը:<br />