«Արքեաներ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Taxobox |color = {{taxobox color|archaea}} |name = Արքեաներ | image file = Halobacteria.jpg | image title = Հալոբակտերիա | image de...»: |
(Տարբերություն չկա)
|
17:11, 19 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ
Արքեաներ |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Archaea |
Տիպերը |
Crenarchaeota |
Արքեան միաբջիջ կենդանի օրգանիզմների վերնաթագավորություն է կամ թագավորություն: Այս միկրօրգանիզմները պրոկարիոտներ են, որը նշանակում է, որ նրանք չունեն բջջակորիզ և այլ մեմբրանային օրգանոիդներ: Անցյալում արքեաները դասակարգվում էին բակտերիաների հետ և անվանվում էին արքեոբակտերիա կամ մոներա, սակայն այս դասակարգումը այժմ համարվում է հնեցած[1]: Իրականում արքեաները ունեն առանձին անկախ էվոլյուցիոն պատմություն և կյանքի մյուս ձևերից տարբերվում են իրենց կենսաքիմիայով: Այս պատճառով արքեաները այժմ երեք դոմենային համակարգում առանձնացված են առաձին վերնաթագավորության մեջ: Երեք դոմենային համակարգում տարբերում են ֆիլոգենետիկորեն առանձին 3 վերնաթագավորություններ՝ արքեաներ, բակտերիաներ և էուկարիոտներ: Իր հերթին արքեան բաժանվում է 4 տիպերի մեջ: Այս խմբերից առավել լավ են ուսումնասիրված ''Crenarchaeota'' և ''Euryarchaeota'' տիպերը: Արքեաների կարգաբանությունը դեռևս խրթին է, քանի որ տեսակների մեծամասնությունը լաբորատորիայում ուսումնասիրված չեն, այլ միայն նրանց նուկլեինաթթուն հայտնաբերված է արտաքին միջավայրից վերցրած նմուշներում:
Արքեաները և բակտերիաները ձևով և չափերով միմյանց շատ նման են, չնայած որ հանդիպում են որոշ արքեաներ, որոնք ունեն տարօրինակ ձև (օրինակ՝ տափակ և քառակուսաձև Haloquadratum walsbyi-ն): Արքեաները ունեն այնպիսի գեներ և նյութափոխանակություն, որով ավելի շատ նմանվում են էուկարիոտներին, քան՝ բակտերիաներին: Արքեաները կարող են օգտագործել բազմազան էներգիայի աղբյուրներ, որոնք կարող են լինել օրգանական միացություններ (ածխաջրեր), ամոնիում, մետաղի իոններ և նույնիսկ ջրածին: Աղադիմացկուն արքեաները որպես էներգիայի աղբյուր օգտագործում են արևի էներգիան կամ ֆիքսում են ածխածինը: Սակայն ի տարբերություն բույսերի, անհայտ են արքեաների անյպիսի տեսակներ, որոնք իրականացնում են երկուսը միաժամանակ: Արեաները բազմանում են անսեռ եղանակով՝ ուղղակի կիսման միջոցով, հատվածներով կամ բողբոջմամբ: Ի տարբերություն բակտերիաների արքեաները սպորներ չի առաջացնում:
Սկզբնապես արքեաները դիտարկվել են որպես էքստրեմոֆիլներ, որոնք կարող են դիմակայել դաժան պայմաններին, ինչպիսին ջերմային աղբյուրներն են կամ աղի լճերը, սակայն արքեաներ հանդիպում են նաև հողում, օվկիանոսում, ճահիճներում, մարդու հաստ աղում և պորտում]].[2]: Արքեաները մեծաքանակ են օվկիանոսներում. պլանկտոնում արքեաները կարող են լինել Երկրի վրա հանդիպող ամենաբազմաքանակ խմբերից մեկը: Արքեաները կարևոր դեր են խաղում ածխածնի և ազոտի շրջապտույտում: Ախտածին կամ մակաբույծ արքեայի տեսակ դեռևս հստակ հայտնի չէ, արքեաները մեծամասամբ մուտուալիստ կամ կոմենսալիստ են:
Ծանոթագրություններ
- ↑ Pace NR (2006). «Time for a change». Nature. 441 (7091): 289. Bibcode:2006Natur.441..289P. doi:10.1038/441289a. PMID 16710401.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Dunn, Rob. «After 2 Years Scientists Still Can't Solve Belly Button Mystery, Continue Navel-Gazing». Guest Blog. Scientific American. Վերցված է 16 January 2013-ին.