«Ստորոգում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
clean up oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1.
'''Ստորոգում''', քերականական իրողություն, որով [[նախադասություն|նախադասության]] [[ենթակա]]յին դիմավոր [[բայ]]ի միջոցով վերագրվում է որևէ (բուն կամ առարկայական) հատկանիշ<ref>Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 99-100:</ref>։ Օրինակ՝ «Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա ծերության օրերն ու սարերն իր հոր» նախադասության մեջ ''զարդարել'' հատկանիշը դիմավոր ձևով վերագրվում է ''նա''
Ստորոգումն արտահայտվում է՝ # '''դիմաթվային վերջավորությունների միջոցով''', որոնք բայահիմքով կամ հարադիր բաղադրիչով արտահայտված հատկանիշը վերագրում են ենթակային։ Օրինակ՝ Միրհավի պես ''թռավ'' Սոնան։ # '''Էական բայերով''', որոնք [[ենթակա]]յին վերագրում են առկայության կամ բացակայության հատկանիշ։ Օրինակ՝ Էլ ''չկան'' պատրանքները սիրուն։ # '''Էական բայերով՝ օժանդակ կիրառությամբ''', որոնք դերբայով կամ այլ խոսքի մասով արտահայտված առարկայական կամ բուն հատկանիշը վերագրում են ենթակային։ Օրինակ՝ ''Լինեի'' չոբան սարերում հեռու։ # '''Վերացական բայերի միջոցով''', որոնք հանդես են գալիս օժանդակ բայի գործառույթով։ Օրինակ՝ Կապույտ երկինքը նրան ծով էր թվում։ # '''Մի շարք բայերով՝ վերացական կամ եղանակավորող իմաստով''', օրինակ՝ Ու ''սիրում ենք'' առավոտից իրիկուն Ճամփա երթալ ու հավիտյան երազել։ # '''«Անուն + միադիմի բայաձև»''' կաղապարով, օրինակ՝ ''Անհրաժեշտ էր'' այդ մասին տեղյակ պահել Հայագիտության մեջ կա նաև այն կարծիքը, որ ստորոգումը կարող է արտահայտվել է նաև '''հնչերանգով''', որով՝
* բայական անդեմ նախադասությունների [[անորոշ դերբայ]]ով արտահայտված անդամին վերագրվում է դիմային հարաբերություն։
Օրինակ`
-Կեցցե՜ հանրապետությունը,-պոռացին ոմանք։
-''Լռե՛լ'',- գոռաց սպան։
-Ա՜խ, ''լինել'' թեթև՜, հրո՜տ, հրակա՜մ...
* Անվանական անդեմ նախադասության գերադաս անդամին վերագրվում է առկայություն կամ բացակայություն։
Օրինակ՝
Ձյունապատ ''լեռներ'' ու կապույտ ''լճեր''.
''Երկինքներ'', որպես երազներ խոհուն...
* Եղանակավորում է բառ-նախադասությամբ արտահայտված դատողական կամ զգացական իմաստը։
Օրինակ՝
- Անդո՛, կովը քեզ կուտի՞։
- ''Չէ՛'', կսատկի։
- Գոմե՞շը։
- ''Չէ՛''։
== Տես նաև ==
* [[Նախադասություն]]
* [[Ստորոգյալ]]
* [[Բայ]]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Քերականություն]]
|