«Խոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up oգտվելով ԱՎԲ
clean up oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խոց''', հյուսվածքների ուշ լավացող հատիկավորվող (գրանոլլացիոն) արատ, առաջանում է հյուսվածքների մեռուկացման պատճառով՝ վերականգնման (ռեգեներացիա) պրոցեսների բացակայության կամ թուլության պայմաններում։ Նպաստող գործոններն են նյութափոխանակության խանգարումները, ավիտամինոզները, օրգանիզմի ընդհանուր հյուծվածությունը, ճառագայթային հիվանդությունը և այլն։ Ըստ առաջացման պատճառների խոցերը լինում են՝ վնասվածքային՝ առաջանում է հյուսվածքների վնասվածքների, այրվածքների, ճնշման, ցրտահարությունների դեպքում, էլեկտրական՝ հոսանքով ախտահարվելիս, քիմիական՝ վնասակար նյութերի ազդեցությունից, վարակական-սպեցիֆիկ՝ վարակիչ մի շարք հիվանդությունների ([[տուբերկուլոզ]], [[սիֆիլիս]], [[փափուկ շանկր]], [[սիբիրյան խոց]], [[ակտինոմիկոզ]]) դեպքում։Ոչ սպեցիֆիկ խոցն առաջանում է թարախային, նեխման մանրէների ազդեցությունից (օստեոմիելիտ, ինֆեկցված օտար մարմին)։ Արյան շրջանառության խանգարումներից առաջացած խոցերը լինում են էնդարտերիտի, աթերոսկլերոզի, երակների հանգուցավոր լայնացման դեպքում։ Տրոֆիկ խոցն, առաջանում է խոշոր նյարդերի վնասումից (օրինակ՝ ոտնաթաթի ծակող խոցը նստանյարդի վնասման դեպքում)։ Տրոֆիկ խոցի տարատեսակներից է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը (տես [[Խոցային հիվանդություն]])։ Արյան անոթների պատերի փոփոխության պատճառով առաջացած խոցերը լինում են աթերոսկլերոզի, խցանող էնդարտերիտի, բլաստոմատոզ խոց՝ չարորակ նորագոյացությունների դեպքում, ճառագայթային խոց՝ ճառագայթների տեղական ազդեցությունից։ Ըստ ընթացքի առանձնահատկությունների խոցերը լինում են՝ քայքայող, սողացող, ծակող, թափածակվող։ Առավել վտանգավոր են կենսական կարևոր օրգանները և արյան անոթները վնասող խոցերը։Բուժումը. պատճառի վերացում, տեղական տաք պրոցեդուրաներ, վարակազերծող դեղամիջոցների և անտիբիոտիկների քսուքներով վիրակապեր։ Որոշ դեպքերում՝ [[վիրահատություն]]։{{ՀՍՀ}}[[Կատեգորիա:Հիվանդություն]]
 
Ոչ սպեցիֆիկ խոցն առաջանում է թարախային, նեխման մանրէների ազդեցությունից (օստեոմիելիտ, ինֆեկցված օտար մարմին)։ Արյան շրջանառության խանգարումներից առաջացած խոցերը լինում են էնդարտերիտի, աթերոսկլերոզի, երակների հանգուցավոր լայնացման դեպքում։ Տրոֆիկ խոցն, առաջանում է խոշոր նյարդերի վնասումից (օրինակ՝ ոտնաթաթի ծակող խոցը նստանյարդի վնասման դեպքում)։ Տրոֆիկ խոցի տարատեսակներից է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը (տես [[Խոցային հիվանդություն]])։ Արյան անոթների պատերի փոփոխության պատճառով առաջացած խոցերը լինում են աթերոսկլերոզի, խցանող էնդարտերիտի, բլաստոմատոզ խոց՝ չարորակ նորագոյացությունների դեպքում, ճառագայթային խոց՝ ճառագայթների տեղական ազդեցությունից։ Ըստ ընթացքի առանձնահատկությունների խոցերը լինում են՝ քայքայող, սողացող, ծակող, թափածակվող։ Առավել վտանգավոր են կենսական կարևոր օրգանները և արյան անոթները վնասող խոցերը։
 
Բուժումը. պատճառի վերացում, տեղական տաք պրոցեդուրաներ, վարակազերծող դեղամիջոցների և անտիբիոտիկների քսուքներով վիրակապեր։ Որոշ դեպքերում՝ [[վիրահատություն]]։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հիվանդություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խոց» էջից