«Մուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41.
'''Մուշ''', քաղաք [[Արևմտյան Հայաստան]]ում, [[Բիթլիսի նահանգ]]ի Մուշի գավառում։ Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ։ Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են Հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ ևն), ոմանք հայերեն «մշուշ» - ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։ Գտնվում է Արևմտյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու, Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափերին։ Հարավային կողմում բարձրանում են Հայկական Տավրոս լեռնաշղթայի Սասունի լեռները, Ծիրկատար և, Կորդուխ լեռնագագաթներով, որոնց թեք սարալանջերի վրա ամֆիթատրոնաձև կառուցված էին 1 - 2 հարկանի կավաշեն, անշուք և տարրական հարմարություններից զուրկ, տափակ կտուրներով տները։ Մուշի գետը քաղաքը բաժանում է 2 մասի։ Նրա ջուրը ժամանակին աշխատացնում էր 10-12 ջրաղաց և ոռոգում քաղաքի ու նրա շրջակայքի բանջարանոցներն ու այգիները։ Մինչև 1915 թ Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր ՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, ս Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա։ Քաղաքի կենտրոնում գտնվում Էր շուկան, որտեղ 19-րդ դ վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին։ Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։ 1909թ ուներ շուրջ 25000 բնակիչ, որից հայեր 9000, մնացածը թուրք և քուրդ։ Հայերը հողագործությունից, ծխախոտագործությունից և այգեգործությունից բացի զբաղվում էին նաև առևտրով ու արհեստագործությամբ։ Արհեստներից տարածված էին խեցեգործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունը, գորգագործությունը։ Մուշի արհեստավորների արտադրանքը, մրգերը, գինին, ծխախոտը, գյուղատնտեսական մյուս մթերքները վաճառքի էին տարվում նաև հարևան գավառները։ Քաղաքի շատ թե քիչ աչքի ընկնող շինություններն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատները, գավառի թուրք կառավարչի, անճաշակ ու անճոռնի առանձնատունը , մուսուլմանական 2 մզկիթները (մեկը նախկինում հայկական եկեղեցի էր) և հայկական Ս. Ավետարանոց, Ս.Գրիգոր Լուսավորիչ, Ս. Կիրակոս, Ս. Հարություն, Ս.Մարինե , Ս. Սարգիս, Ս. Ստեփանոս, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգուն էին և գործում էին մինչև 1915 թ։
Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինեն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, որը հիշատակվում է 851 - 852թթ դեպքերի առնչությամբ։ Քաղաքի արևելյան կողմում, բարձունքի վրա գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ։ Ս. Մարինեի թաղում էին գտնվում կաթոլիկ հայերի առաջնորդարանը և Մուրատ Մխիթարյան վարժարանը։ Այստեղ գործում էին նաև բողոքական հասարակության ժողովարանն ու դպրոցը։ Գետի ափին կառուցված էր Հայոց առաջնորդարանի շենքը։ Դուզ մահլա թաղում և Մուշի բերդում տեղավորված էին քաղաքի 3000-անոց թուրքական կայազորն ու զինապահեստները։ Մուշի կրթական ու մշակութային կյանքում շատ կարևոր դեր էին կատարում Հայկական 5 թաղային և մեկ օրիորդաց դպրոցները, Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը և Պոլսի Հայոց պատրիարքարանի միջոցներով պահվող 2 որբանոցները։ 1899 թ դպրոցներում սովորող աշակերտների թիվը մոտ 750 էր։ 1863 - 65 թթ Մուշում լույս էր տեսնում «Լրատար Արծվիկ Տարոնո» լրագիրր [[Գարեգին Սրվանձտյան]]ի խմբագրությամբ։
Մշեցի հայերը քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները սրբությամբ պահպանող հայրենասեր, գիտության և արվեստների մեջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ էին, որոնցից կարելի է հիշել հրապարակախոս, խմբագիր ու մանկավարժ Գ. Ս. Անդրեասյանին (1869 - 1906), հայ երգի անզուգական կատարող, «Տարոնի սոխակ» [[Արմենակ Շահմուրադյան]]ին (1878 - 1939), հրապարսկախոս [[Մխիթար Աբրոյան]]ին (1880 - 1915), գյուղատնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ն. Ա. Մալաթյանին (1898 - 1377) և ուրիշների։ Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դ վերջերից Մուշից նույնպես շատ հայեր էին պանդխտության գնում Կոստանդնուպոլիս , Ռուսաստան և այլ երկրներ։ Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, 1887 թ միայն մեկ ամսում Մուշից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավառից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15 000 մարդու։ Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թ հուլիսի 10-ից։ Քաղաքի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները։ Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917 - 18 և 1927 թթ հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում։ Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է։ Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր, Վանի թագավոր Մենուա I-ի (810 - 786 թթ, մթա) սեպագիր արձանագրությունը ևն։ Քաղաքի արևելյան մասում գտնվող պարիսպներով ու բուրգերով շրջապատված Մուշի բերդը 5-10–րդ դդ հաճախակի է հիշատակվում աղբյուրներում։ Նրա հիմնադրումը ավանդաբար վերադրվում է Գայլ Վահան Մամիկոնյանին։ Քաղաքի արևմտյան մասում են գտնվում նաև Մուշեղաբերդ, Հողաբերդիկ և Աստղաբերդ բերդերի ավերակները։ Պահպանվել են Մուշում 13-15-րդ դդ գրված հայերեն մի քանի ձեռագրեր։ Մինչև 4-րդ դ Մուշը պատկանում էր Սլկունի, իսկ հետո՝ Մամիկոնյան նախարարներին։ 8-րդ դ Մուշը անցավ Բագրատունիներին, իսկ 851 - 852 թթ դարձավ արաբների դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական պայքարի կենտրոնը։ 852 թ ձմռանը Մուշի Ս.Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց արաբ հրոսակների ղեկավար Յուսուֆը։ XVI դ Մուշը նվաճվել է թուրքերի կողմից։ 1860-ական թթ Մուշում նույնպես տեղի են ունենում հակաթուրքական զինված ելույթներ, որոնք, անշուշտ, կրում էին Զեյթունի դեպքերի ազդեցությունը։ Այժմ Մուշը անշուք ու կիսավեր մի բնակավայր է, Մուշի նահանգի կենտրոնը։ 1952 թ Մուշն քաղաքն ուներ 7000 քուրդ և թուրք բնակիչ։ Ներկայումս Մուշն ունի 70.000 բնակիչ որից 66.000 քուրդ, 1.000 թուրք, 3.000 հայ որոնք հիմնականում մահմեդական են :
Հայերի թվի և կրոնական պատկանելության մասին տվյալները հստակ չեն և երբեմն խիստ հակասական են: Որոշ տեղեկությունների համաձայն, այժմ Մուշում կա բավական մեծ հայկական համայնք, որի ներկայացուցիչներից ոմանք նույնիսկ խոսում են հայերեն:
Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել [[Մշո Սուրբ Առաքելոց վանք]]ը (այժմ ավերակ վիճակում)։
Տող 51 ⟶ 50՝
== Աղբյուրներ ==
* «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
 
Երևան, 1990, հատոր 1
 
== Տես նաև ==
Տող 65 ⟶ 60՝
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Բիթլիսի նահանգ]]
 
ԲԻԹԼԻՍԻ ՆԱՀԱՆԳ, Բաղեշի նահանգ. Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում`Բիթլիս (Բաղեշ) կենտրոնով: Ստեղծվել է 1879-80թթ.: Ընդգրկում է Տուրուբերանի մեծագույն, Աղձնիքի հյուսիս և արևելյան մասերը, Մոկքի արևմտյան և Ծոփքի հարավարևելյան որոշ շրջաններ: Արևելքից սահմանակից էր Վանի, հարավից և արևմուտքից` Դիարբեքիրի, հյուսիսից` էրզրումի նահանգներին: Հիշյալ տարածքը նախկինում ընդգրկվել է Վանի, էրզրումի և Դիարբեքիրի նահանգների մեջ: XVI-XIXդդ-ում այնտեղ գոյություն են ունեցել քրդական կիսանկախ իշխանապետություններ (հյուքյումեթություններ), որոնցից ամենահզորը Բիթլիսի խանությունն էր:
 
Բիթլիսի նահանգի կազմում նախապես եղել են Բիթլիսի և Սղերդի գավառներ, հետագայում Գենջն ու Մուշը: 1880-ական թվականների վերջին նահանգից հանվել են Կարճկանը և Բշերիկը, որից հետո մինչև 1914թ. Բիթլիսի նահանգը մնացել է անփոփոխ: 1909-ին ուներ չորս գավառ` Բիթլիս, Սղերդ, Մուշ, Գենջ:
 
Տարածությունը՝ 27100 կմ2: Այն արևելքից արևմուտք հատում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան, որից հյուսիս գտնվում է Բզնունյաց (Խլաթի), Ծաղկանց (Ալադաղ), Բինգյոլի, Իննակնյան (Շարաֆեդդին), Սիմ և Խութի (Խաչառաշ) լեռնաշղթաներով եզերված Արածանիի հովիտը: Նահանգի հարավային մասն ավելի լեռնային է:
 
Նշանավոր լեռնագագաթներն են Նեմրութը (3050 մ), Մարութասարը (2967 մ), Անդոկը (2940 մ), Բլեջանը (2950 մ), Սիմսարը (Կուրտիկ, 2685 մ), Հավատամքը (2532 մ):
 
Բիթլիսի նահանգի տարածքով հոսում են Արածանի և Տիգրիս գետերը` իրենց բազմաթիվ վտակներով: Կան քաղցրահամ լճակներ`Խաչ (Խաչլի), Նազիկ (Նազուկ) և Նեմրութ: Երկրագործության հայտնի կենտրոններ էին Մուշի, Բուլանըխի (Հարքի), Մանազկերտի և Խլաթի արգավանդ դաշտերը:
 
Հարուստ է երկաթի (Սասուն, Բիթլիսի լեռնային շրջաններ), ոսկու (Սասուն, Շիրվան), արծաթի (Սիմսար, Մոտկան), պղնձի, կապարի (Շիրվան), քարածխի (Բիթլիս, Մուշ), աղի (Սղերդ) հանքերով, զանազան ջերմուկներով:
 
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 500 հազար բնակչություն: Ըստ Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալների՝ 1882թ. նահանգն ուներ 250 հազար հայ բնակչություն, որոնց թիվը զգալիորեն նվազել է 1895-96թթ. հայկական կոտորածների և դրանց հաջորդած արտագաղթի հետևանքով: Այնուամենայնիվ 1914-ին Բիթլիսի նահանգում ապրում էր մոտ 240 հազար հայ: Առանձնապես հոծ հայ բնակչություն ունեին Մուշ և Բիթլիս գավառները, Սղերդի, Խարազան գավառակը, Շիրվանը, Խուլփը, Խիանքը, Բարվարին, նահանգի քաղաքները (Բիթլիս, Մուշ, Սղերդ):
 
Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվապահությամբ, որոշ վայրերում` նաև ծխախոտագործությամբ, բամբակագործությամբ, լեռնային գավառներում` հիմնականում անասնապահությամբ:
 
Զարգացած էին արհեստներն ու առևտուրը: Մանածագործության կենտրոն էին Բիթլիսն ու Սղերդդը (հռչակված էին վերջինիս կահույքագործները): Մեծ համբավ ունեին Մուշ քաղաքի բրուտները, զինագործները, կաշեգործները, Ոզմ գյուղի ջուլհակները, Սպարկերտի շալագործները, Խուլթիկի բրուտները, Տալվորիկի դարբիները, լճափնյա գյուղերի նավավարներն ու ձկնորսները: Բիթլիսիի նահանգում բնակվում էին նաև քրդեր, թուրքեր (հիմնականում` քրդական ծագման), ասորիներ:
 
Բիթլիսի նահանգի հայ և ասորի բնակիչները 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ ենթարկվել են թուրքական կոտորածների: 1927-ին Բիթլիսի նահանգի տարածքում մնացել էր մի քանի հարյուր հայ:
 
Ներկայում Բիթլիսի նահանգը տրոհվել է Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Բիգյոլի իլերի:
 
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրերը (XIX դ-ի վերջ-XXդ-ի սկիզբ)
 
 
1. Բիթլիսի գավառ (սանջակ)
 
1. Խլաթի գավառակ (կազա). Ագրակ, Աղաղ (Առաղ), Թեղուտ, Խարաբաշեհիր և Հարկընծան (Խլաթի թաղերից), Խիարթանք, Խուլիկ, Ծաղկե, Ծղակ, Կարմունջ, Կծվակ, Կոճեվանք, Կուշտյան, Հերսոնք, Ձորկոնք, Մատնավանք, Մեծք, Նազիկ (Նազուկ), Շամիրամ, Ջամալդին, Ջզիրոք (Ջզիրե), Ջրհոր, Սոխուրթ, Սողած, Սփռաձոր, Տափավանք, Փրխուս (Փլխուս):
 
2. Բիթլիսի գավառակ
 
Գյուղախմբեր
 
Չուխուր (Վերին Չուխուր). Բավ (Փավ), Էրուն (Սարեգոլե), Թախթալու, Ճապկիս, Մոզակ, Մուշղշեն, Մսուրի, Քըղսամ (Քըսխամ):
 
Դատվան (Ռահվա), Ալամեք (Ալաման). Աղքըձոր (Անգեսոր), Ամպ, Բաբշեն (Փափշեն), Գոմք (Գոմս), Դատվան, Թուխ, Խախրև, Խարտկող, Խմելջուր, Կամախ, Կորվու Վերին, Կորվու Ստորին, Հորմեզ, Ձվար (Ծվար), Մարգորգ Վերին, Մարգորգ Ստորին, Մզրե, Պոռ, Զըլքան, Սնդյան, Ուրտափ (Հուրտափ), Փարխանդ:
 
Ազնվաձոր (Գյոզալդարա). Ալբերդ, Բալքան, Դաշտոփ (Տաշտոփ), Խարդ, Կարբ, Կոտոմ (Կոտում), Հանդ (Անդ), Նել, Որձակ, Սակ (Սագ), Տոփ:
 
Տատիկ, Բաս (Պաս), Գյալհուկ (Կահոկ), Ծղկամ, Կերխ (Կերխըր), Մոճկոնք (Մոճկոնես), Ոստին, Սասիկ, Վանիկ, Բայիկի (Բայգան), Շատախ և Նահիա, Թոթով, Թութե, Խուլթիկ (Ղուլթիկ), Շեն, Սափ, Սուրիմ, Օլեք Ստորին:
 
3. Մոտկանի գավառակ
 
Գյուղախմբեր
 
Խութ-Բռնաշեն. Ագրակ, Ավարք (Հավաք, Խներգս), Արինոք, Արուք (Արունք), Բաբըթաղ (Պապըթաղ), Բարձղենք (Պարծղենք), Բլոկանք (Բըլկան), Բլրիկ, Գելոնք, Գոծըվար (Գործվանք), Դաշտադեմ, Դաշտամիր (Դաշտամիրան), Եզիանք (Եզիան), Զորավա, Ընկուզիկ, Թաղավանք, Թաղվըձոր, Թաղվու (Թաղ), Լոդըձոր, Խութ (Խութադատվան), Կծանք, Կոռ (Կոռք), Կոստ, Հախին, Հնդկըձոր (Հինդձոր), Շահվերդի, Շամիանք (Շամիան), Շամիանամզրե, Շեն, Շենիստ (Շնիստ Վերին և Ստորին), Ռաբաթ, Սալաջոնք, Փղոնք (Փեղոնք), Օշուտ (Հուշուտ):
 
Մոտկան. Ասպնջեր (Աշըբներ Վերին և Ստորին), Արդրեր (Հարդրեր), Արփի, Բողնուտ, Բրուտք, Գզեխ (Նիզեն), Գընձու (Կծու), Գրխու (Կրխու), Դարեգավան, Դոլան, Դոլգ (Դոլաք), Զանդար, Զիաբեթ, Խուր, Կարբ (Կարբք), Կոծոնք (Քուսենք), Կոռ, Հավութաղ, Մարմանդ, Մեծձոր, Մերեթաղ(Միրթաղ), Մզրեմիրան, Մզուք, Մրձանք (Մրցանք), Մցու, (Մցի), Նիչ, Շեն (Շենըք), Ուրձենք(Օրձանք), Ջրտու (Ջրտո), Սղունդ (Սըլնդ), Տանձիկ, Ուրուս, Քաշախ:
 
4. Խիզանի գավառակ
 
Գյուղախմբեր
 
Խիզան-Խորորս. Անդենց (Անդյաց), Բեյթամի (Բեյթամին), Բրունց (Բրոնիս), Գամաղիել, Դարոնց (Դարոնիս), Էգու, Խաչուկանց, Խիզան, Խոպանց (Խոպան), Խուփ, Կապան, Կարասու (Վերին և Ստորին), Ըրիթ, Մզրե (Մզրեն), Միջինթաղ (Միջթաղ), Շեն, Փալսոր(Փալաձոր):
 
Շենաձոր. Ագգոր (Ագուր), Անապատ, Բարս (Փարս), Բեսոյենց (Պեսոյենց), Եղոնց (Եղունց), Լի, Խակն, Խաձուս (Խածուս), Խարխոց, Կասր, Կատինոք, Կաքվանց, (Կաքավանիս, Քավքանիս), Հյուրջուկ (Հոջոնք), Մահմըդենց, Մանդենց, Նամ, Նորշեն, Պախոր (Պախուր, Վերին և Ստորին), Պռոշենց, Սուրբ Խաչ, Տի:
 
Կարկառ Ստորին. Ալս (Հալս), Առղու (Հառղու), Արբենց (Հարբոնց), Բերդակ, Եղեգիս, Թացու, Խնձորուտ, Հոկորձու, Ձկոր (Ծկոր), Որիզ:
 
Սպարկերտ և Նըզար. Առնջիկ, Արեգին (Հարքին), Բադրանց (Բադրանանց), Բազենց, Բաստ, Բերդակ (Բերդաղ), Գեղիս (Կեղիս), Դալարս, Դաշտ, Եղվիճին (Եղուճին), Թաղ, Լվար, Խլենց, Խութ, Կոտենց (Վերին և Ստորին), Կռան, Հուսպ Վերին, Հյուրուկ (Վերին և Ստորին), Ճաժվան, Մատ, Մատաձմեն (Ձմեն), Ներբան (Ներփան), Շիրինս (Կառավակ), Սորի, Ստամբող (Ստամբողանց), Սուզանց, Սևքար, Տանձիս (Տանձես), Տոսու, Տվադոս, Օղանդ (Հողանդ):
 
Սամոտանք. Ապարանք (Ապարանց), Ավնդանց (Հավնդաց), Բարկանց, Բվան, Գթանց (Կթանց), Գոմեր, Գուգենց, Կառնա, Կոնիս (Կոնես), Հախանց (Հախավուս), Հարաթ, Հարամուս (Հարմուս), Միջա, Մութ (Մոտ), Շենաղբյուր, Սեղ (Ծեղ), Օվ (Ով):
 
2. Սղերդի գավառ
 
1. Սղերդի գավառակ. Այնամուլք, Ավդի (Ավթե), Բալոկ, Բեքենդ (Բեյքենդ), Բրհուրիկ (Բրհուր), Գազար (Կազար), Դեր (Մար-Յաղուբ), Թիլ, Թրգաբել (Դերգալիպ), Խոշյան, Կոտմիս (Կոտըմսո), Հասընի (Հուսեյնի), Ջաֆան (Ջաֆանան), Թաուլիկ (Տվլուկ), Քոշք:
 
2. Խարզանի գավառակ. Ալանզ, Այկանսըր (Այնխասըր), Առինջ (Առընջ), Ավիսկ (Ավիշկ Ստորին), Արբո (Արբու), Բաջաֆթ (Բաջըֆթ, Բաջութ), Բառինջ (Բառընջ), Բարզան (Վերին և Ստորին), Բեյբու, Բզեզի (Բզեզիկ), Բըրահ (Պարահ), Բիմեր (Բիմերան), Բինարին, Բրիկ (Բիրըք), Բոլունդ (Բոլընդ), Գյալհուկ (Կալհոկ), Գոլեմարիսան (Կյոլեմարիսան), Գրեհասան, Դերա (Դիրա), Դըլբի, Դըրբեսան (Թըրբեսա), Դիլան (Վերին և Ստորին), Դիմսարիկ (Դիմսարըկ), Դուսադիկ (Դուսադըկ), Զըննաֆ, Զիարեթ (Վոսըլղռան, Վեյսուլկարանիա), Զոխ, Զևիկ, Թախարի (Թաղարի), Թոժկան, Լըճիկ (Լիճըկ), Խանիկ (Խանըկ), Խրբեդարե, Խրբեկակո, Խրբեմալա, Խնդուկ (Խանդուկ), Խոշյար, Խուբին (Կուբին), Խուլիկ (Խուլըկ), Կանիբարզա, Կանիխուլ (Կանիկուլ), Կանիսորիկ,Կզըլա (Կըզլան), Հադհադք, Հազնամիր, Հալնի, Համդունան (Հըմդունա), Հաջրե(Հիջրի), Հասհաս (Հըսհըս), Հարֆազ, Հաքամի (Վերին և Ստորին), Հաֆիկ (Հաֆըկ), Հոպ (Հոպե), Ճըման, Մալաֆան, Մամլահա (Մամլայե), Մարիանիս, Մարիբ, Մարմուրանա, Մելիքան (Մելքա), Մելհա (Մելհան), Մերկեռաջալ, Մըտղի, Մրերիկ (Մրերի), Նազդար, Շալմո (Շելմո), Ջազնի (Ջազնե), Ջալդական (Ջալդակա), Ջաֆան, Ջըմզարիկ, Ջոման, Ջվահեզ (Ջուվեյզ), Ռաշիկ (Ռաշըկ), Ռեդվան (Ռընդվան), Սալալ (Սալնալ), Սեհերդան (Սեերդան), Սեյիդ Մարիամ, Սըբհի, Սըրջան, Սիլախար, Սուլան (Վերին և Ստորին), Վասըթ (Վահսըթ), Տապի, Փալոնի, Քոխան (Քոխա), Քուչուլան (Քուչալա):
 
3. Էրունի գավառակ . Բալոկա (Բալոկան), Բարաշան (Բարաշա), Բինգյոլ, Բուզըրքի, Գվինան, Դարհամ (Տարհամ), Դեհ (Տըհ), Դերավետ, Դերգոլ (Դերգուլ), Դերմարդաս, Դերշըմըշ, Թիլլ (Թըլե), Հադիդ, Հարգոլ (Հարկոր), Հլելի, Մլյանց (Մլյանս), Մսիֆա, Պարիս (Պարես), Պսիրան (Պսիրա), Սադախ, Սալփանա, Ֆընդըք:
 
4. Բարվառի գավառակ. Ալկեֆ,Ավելանց (Հավելանց, Վելաս), Ատեֆ (Ատաֆ), Արդվան (Արդվինան Վերին և Ստորին), Արջկանց, Բանիջան, Բեդար (Բիդար), Բորմ (Նըզար), Դաշտակ, Դեմթազ, Խասխեր, Կեփ, Հակուկ, Հարաթ, Հեշատ, Մալոկ (Մալըկ), Նորշեն, Ոզմ (Ոզիմ, Օզում), Պերոզ (Պիրոզ), Ռաբանոկ (Ռաբանոկան), Սանո (Սանու), Տերսես, Քերի (Վերին և Ստորին):
 
5. Շիրվանի գավառակ. Ավավ (Հավավ), Ավին (Հավին), Բայթարուն, Բարվար (Բերվար), Բըրք (Պըրք, Պըրքե), Գելի (Քելին), Գնձիկ, Գոնդեզիան, Գորինան (Կուրենա), Դարաբան, Դերավիլ (Դըրբալ), Դերզըն (Դերզնի, Զռըկան), Դերիկ (Տերըկ), Դերիկ (Տերըկ, Էրունի), Զվզիկ, Խանդակ, Կավիժան, Կարվե, Կիգան (Քիքան), Հալընձե, Մադան, Մազորան, Մզրե, Մըրջ, Մինար (Մընար), Նաբային (Նըբայն, Նըբին), Շմիլան, Պուխ (Պուլ), Պուտկի (Պոթկի), Ջում (Ջումա), Սահրուս (Սերուս), Սերմետ (Սերմիտ), Սըմխոր, Սիսեռք (Սիզեռք), Սիֆոր, Սոք, Քյոսախ (Կոսախ), Քուֆրա (Քոֆրա, Քֆրա):
 
3. Մշո գավառ
 
1. Մանազկերտի գավառակ. Ակներ (Վերին և Ստորին), Ավթընա, Բագրան (Բաքրան), Բանգդա (Բանզդեն), Բաստամ (Բաստան), Բոյիչաբղուն, Բոստանղայա, Գերանլղ, Դերիկ (Տերիկ), Դյուգուկ, Դոլաղբաշ (Տոլաղբաշ), Եկմալ, Զըրքըրաշ (Զըռքեշ), Թոնդրակ (Թոնդրաս), Իկանախոջա (Այնախոջա), Ինդրիզի գյուղ, Խանիկ (Խանըկ), Խանօղլի (Վերին և Ստորին), Խասմիկ (Ըրզի Խասըմի), Խարաբախասմիկ (Խասըմի), Խարաբակորիկ, Խարալի (Կարալի), Խոթանլու (Քոթանլու), Խոշաջի (Կոշաջի), Կանիկոր (Կանիկորիկ), Կարակայա (Խարախայա), Կզըլ Յուսուֆ-Կուշտյան, Հաջիբոթ (Հաջի Բոթի), Հասան փաշա, Հասե (Հըսեն), Հասուներ (Հասունան), Մանազկերտ (Բերդ), Մարմուս, Մոլլա Ալի (Մալա Ալի), Մոլլա Մուստաֆա (Մալա Մուտաֆա), Մոլլաբախ, Յարամիշ, Նորադին (Նուրադին), Շեյթանավա, Ողջին (Հողջին), Ռոշկան, Ռուսամգյադուկ (Ռստամգեդուկ), Սարդաուդ, Սուլթանլու, Տորախան, Փրեմասիան, Ֆանիկ, Ֆիշյան (Ֆիշվան):
 
2. Բուլանըխի գավառակ
 
Գյուղախմբեր
 
Վերին Բուլանըխ. Ալիբոջան (Ալիպոճան), Բլուր, Թեղուտ, Լաթար, Խաչլու, Խարաբաշեհիր, Կարաղըլ (Խարաղըլ), Կոփ, Համզաշեյխ, Մեջիթլու, Միրիբար (Միրբար), Յոնջալու, Շեյխ Յաղուբ (Շեխաղուբ), Շիրվանշեյխ (Շիրվանշեխ), Ոտնչոր, Փիրան, Քաքառլու (Քեքառլու):
 
Ներքին Բուլանըխ. Ագրակ, Ալագյազ, Ապրի, Առնջիկ, Ատկոն, Բրգաշեն, Գեաբոլան, Լիզ, Խոշգյալդի, Կողակ, Կոպո, Մոլլաքենդ (Մալաքյանդ), Շեյխվալի (Շեխվոլի), Տըրտոփ, Փիոնք:
 
3.Վարդոյի (Վարդովի) գավառակ. Ամարակ, Անե (Հաներ), Բազկան (Բասկան), Գյումգյում, Գունդեմիր (Կուտեմիր), Դոդան, Թաթան, Սալըգան, Ուսթուկրան Վերին, Ուսթուկրան Ստորին:
 
4.Մշո գավառակ. Աբլբուլար, Ալադին, Ալիգլբոն, Ալգըռնա (Ալիզուլում), Ալիջան, Ալվառինջ, Աղբենիս, Աղջան, Առաղ, Առինջ, Առինջավանք, Առղամզրե, Առնիտ, Ավզախ, Ավզաղբյուր (Խանդրիսի), Ավզաղբյուր (Չուխուրի), Ավզուտ, Ավրան, Արագ, Արգավանք (Արքավանք), Արտերթ (Արթերթ), Արտխոնք, Արտոնք, Բազու, Բաղլու (Բաղլո, Մելիք), Բարդիկ (Եկմալ Բարդիկ), Բգլից (Բգլիս), Բեջան, Բերդակ, Բըլել, Բիրզին (Պիրզին), Բնդըխներ, Բոստաքենդ, Բրիմոք, Գառնեն (Կառնեն), Գյալախուլի (Կյալախուլի), Գոմեր, Գոմս, Դամփել (Տամբել), Դաշտոք, Դեղձմեր, Դերիկ, Դերքեվանք (Տերգեվանք), Դվնիկ (Դունիկ), Դրմետ (Դրմերտ), Երըշտեր (Էրըշտեր), Երիզակ (Էրիզակ), Զիարեթ, Թիլ, Խաշխալդաղ, Խաչուկ, Խասգյուղ, Խարդոց (Խարթոս, Խարաբա Խարթոս), Խարս, Խեյբյան (Խեյպյան), Խլաթ (Խալաթ Հայկական), Խշլագոմ, Խորոնք, Խոփեր, Խսըլնոց, Խվներ (Վերին և Ստորին), Ծղակ, Ծոգետ, Կեմիկ, Կըզլաղաջ (Խըզլաղաջ), Կվարս, Կուրավու, Հավատորիկ, Հացիկ, Հերկերտ, Հունան, Ձափնա (Ծափնա), Ձխավու (Ծխավու), Մառնիկ Հայկական (Դաղ Մառնիկ), Մառնիկ Հայկական (Դուզ Մառնիկ), Մառնկամզրե, Մատնավանք, Մեդդի (Մեղդի), Մզրեմամո, Մրկագոմ, Մոլլախդրան (Մալախդրան), Մոկունք, Մուլք (Մլքեիձոր), Նորակ (Ըշքաֆաթյան), Նորշեն (Ֆրանկ Նորշեն), Նոր քաղաք, Շեյխբրիմ (Շեխպրիմ), Շեյխալան (Շեխլան), Շեյխ Յուսուֆ (Շեխուսուֆ), Շմլակ Հայկական, Ջրիկ, Սահակ, Սեգրան, Սինամերիկ (Շուշնամերիկ), Սնձուտ, Սոխգոմ, Սորդար, Սուլուխ, Սուրբ Հովհաննես, Վարդենիս, Վարդխաղ, Տալասև, Տատրագոմ, Տափե (Տափըկ), Տոմ, Ցրոնք, Ուշտամ (Հուշտամ), Ուռուղ (Ուրուղ), Փալաս, Փակահեր (Վերին և Ստորին), Փեթար, Փողրկով, Քարձոր, Քոլոսիկ, Քոխեր (Վերին և Ստորին), Քոշք, Քրդագոմ, Քուրդմեյդան, Օղունք (Հողունք), Օրգնոց (Հորկնոց):
 
Վերին գավառ. գյուղախումբ. Ալիանք (Ալիանցիք), Գելիեգենման, Գելիգուզան (թաղերը` Ալոչիկ, Ամբար, Բուն գյուղ կամ Եկեղեցաթաղ, Գելիսեան, Գեռիկ, Դաղվնիկ, Դհոլ, Խասոյիմզե, Խարիբջան, Խարձնգոմեր կամ Խարձնգոմ, Խոշոք, Կավրտի, Հարմոյի գոմեր, Հոսել, Հուսեյնցիք, Մագրեսան, Մերկեր, Մխիթար, Պալոյի գոմեր, Ռաշիկ, Գելիեմսուր (Մսրըձոր), Շենիկ, Սեմալ:
 
Շատախ գյուղախումբ. Գեղաշեն, Գերմավ (Ավգերմ), Զայնըքներ, Իրիցանք (Երիցանք), Շուշանմերկ, Ծիծառնե, Տափըկ, Քոփ:
 
5.Սասունի գավառակ
 
Գյուղախմբեր
 
Գավառ (Կավառ). Աղբի (թաղերը` Գյալաշառ, Թխիկ, Խտան), Անձղանք, Արգիկ (Արքիկ), Արջոնք, Բոզըկանք (Սասուն), Դարբընկաք, Խան, Խոծոծվանք, Ծառկանք (Սարեկան), Կոկվտիք, Հարկուռ (Հարկոռք), Հեթինք (Նըռնայի հետ), Ճախրկանք (Ճախրակ), Մղենք, Մթրըբանք, Քաղքղիկ, Քարավանք:
 
Փսանք (Փսանաց գավառ). Բելոենք (Պելոենք), Բվի, Գոմք, Դալհոր, Զանդուս (Զընդուս), Թաթանք (Թաթան), Թասջբադրիկ (Դաշտպատրիկ), Թարուք, Խնձորիկ, Կոռնկես (Կորնգես), Կրեձոր, Հավկունք, Հոսներ, Ձորընթան, Մարսթո (Մարսթու), Միջգեղ (Մըջգեղ), Մկթինք, Պսետու (Պազեիտուն), Ջմալենք, Ջոջենք, Ջթնիկ, Սիսռոնք, Վանից թաղ (Մգրե), Ցեցնքար, Փրշուտ, Փսանք, Քաշքշենք, Քաջառինք (Քաջռինք), Քիսթաղ, Քորոնք (Խորան):
 
Վերին Խարզան (Խաբըլջոզ). Առվտոց (Արվտուց), Արեգդեմ, Արծվիք, Բադըրմուտ, Գետեր, Գետկից, Գոմարտեր (Գոմըրդեր), Գոշակ (Կոշակ), Դալարաձոր, Զողուտ, Թզի, Իրիցանք, Խաբըլջոզ (Գապլճոզ), Խասուբի, Խարվեր, Խնձորտա, Խոջարենք (Խուջաինք), Կորով, Կուռթեր (Կորդեր), Հաթնի, Հաղթ, Հռեկոնք, Հռուտ (Հրուտ), Ձորաղբի, Ձորիկ (Ձորք), Մանշկուտ, Շիկալենք (Շիկալինք), Ջալալիք (Վերին և Ստորին), Ջակուտ (Ճակուտ), Ռըմկանք, Ռըշնիկ, Վարդնոց (Վարդինոս), Տնգետ, Փիրշենք, Քարկից:
 
Հազզո (Հզու). Ամերիկ (Այմարո, Այն Մար), Ասի (Ասսու), Բաշտըրամ (Վերին և Ստորին), Բելավ (Պելավ), Բինունի (Բինունիկ), Գելհասան (Գելհասանան), Գոմեք, Զանգովիկ (Զընգովի), Զըռնախեթ (Զըկռնակետ), Կող, Կուսգետ, Հազո (Հզու), Հաշկադարան, Հով, Հրորք, Մանկիկ, Մզրեխալք, Մըլքեշան (Մըլքղա), Նադոբան, Նորգյուղ (Գոնդենու), Նորշեն, Շեխեր (Շեյխան, Շեխանք), Ռաբի (Ռաբաթ), Փափուր:
 
 
4. Գենջի գավառ
 
1.Գենջի գավառակ. Ալփիրան, Անդև, Արագիլ (Առաքել), Արծենք (Արծինք), Արշեն (Արտուշեն), Բայրաման (Պայրաման), Բարավ, Բեչար (Փեչար), Բոզլան (Պոլկան), Բողի (Պողե), Բունուրաղաջ, Գձու (Կծու), Դալանիկ (Դալանա), Դիարիբոք, Դուշմալան (Թուշմալան), Եղմուկ, Թալ, Թոխլան (Թոքոլան, Թոխլիան), Խարաբա (Խարաբե), Խորձավանք (Խոսրավանք), Խորջուր,Կըլա (Բերդ), Կոպար (Քուփար), Կռնոս, Հասանբեկ, Հասանովա (Հասանաբադ), Հերեզին (Երեզ), Հերքին, Ղալաբե (Խալբեն), Ղամարան, Ճապկնոտ,Մալաբերման (Մալաբերմի), Մըլզակ, Մոդան, Մուրդարիկ (Մորընդա), Նորեկ, Նորշեն, Շեն, Չմահեն (Չմայենի), Վալեր (Վալիր), Վեսմըրգ, Վերս, Րիզ, Ուլիա, Փարխու, Փարչանչ, Քարուտ (Գենջի), Քղմուտ, Օղնուտ:
 
2.Ճապաղջրի գավառակ. Դարբասան, Դիք (Դըք, Տըք), Թաքուրան, Թոյիրեկ, Ղարիբ, Ճապաղջուր (Չևլիք), Մաղրակ (Մատրակ), Մուշիկ, Սիմձոր (Սևձոր), Սիմսոր, Սնուկ, Փարխանդ (Ֆարխան):
 
3.Խուլփի գավառակ.
 
Գյուղախմբեր
 
Խուլփ. Ահարոնք (Ահրոնք), Բաբրջանց (Բաբաջանիս), Բանոկ Բերոկ (Պերոկ), Գազկե (Գասկե), Գեղերվանք (Գեղերվան), Գրեմորի, Դալաքավաժե (Տալաքավաժե), Դուդիրան, Էհուբ (Էյուբ, Իհուպ), Ընձաքար, Թըլթավ (Թլթըվ), Թիասիս, Խաչուկներ, Խըրճք, Խռուճ (Խրուջ), Կապընին (Գաբընին), Կըրնկան (Գյառընկան), Կոկնաձոր, Հավլըք (Հավըրք), Մալա Ավդո, Մալա Գրքո, Մաշտան, Շողեք (Շուղրք), Փասուր, Փոշկանիցք (Գելիեփոշկանց), Քնե:
 
Խիանք. Արխունդ, Արսըկ (Խըրըզը, Արըս), Արտկունք, Բահմեդա (Բահմըդանք), Բացի (Բաքըս), Բախըռնաս, Բերմ (Բերմի, Բարմըզ), Գրեխոխ, Ընկուզանկ, Իշխնաձոր (թաղերը` Գալինք, Խզըրկու արտեր կամ Խըրվարդ, Խլզարդիհ, Նորհան), Կանիեբամու, Հեղին (Եղին), Հըրդա, Հոփեր, Մզրե, Շմանանք, Ջումարա (Ջըմար), Ռաբաթ (Ռաբա), Սաղտուն (Սըլտըն), Սըլոխ (Սըլոք), Սևիթ, Տանձի (Տանձ), Փառկա (Ֆըրկե):
 
Տալվորիկ.Արտխունդ, Արսըկ (Արթխու), Դվալինք (Տվալինք), Եղգարթ, Խլհովիտ, Հագմանք, Հարթք, Հլողինք, Հոսնուտ, Ձորեր, Մզրե (Մզրեն), Սպըղանք, Տալվորիկ (թաղերը` Էգետուն, Մերկեր, Վերին գյուղ), Փուրխ, Քորախու, Քրդաման (Քրթամանք):
 
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուշ» էջից