«Մեծ Արջ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 261 բայտ ,  7 տարի առաջ
[[Մերաք]]ը (β UMa, Մեծ Արջի բետա) եւ [[Դուբհե]]ն (α UMa, Մեծ Արջի ալֆա) Մեծ Արջի ամենապայծառ աստղերն են որոնք գտնվում են «շերեփի» առջեւի մասում եւ նրանցով կարելի է գտնել Բեւեռային աստղը: Բեւեռային աստղը գտնվում է այդ երկու աստղերը միացնող գծի վրա` նրանց միջեւ եղած տարածքի հնգապատիկի հեռավորության վրա:<br />
Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ` վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն` ուղղակի «արջ»: Մյուս աստղերի անուններն են` Փեկդա` «ազդր», Մեգրեց` «պոչի սկիզբ», Ալիոթ` հավանաբար` «դմակ», Միցար` «ազդրակապ» եւ Բենեթնաշ կամ Ալքաիդ` արաբերեն «ալ-քաիդ բանաթ նաշ» արտահայտության բառերով, որը նշանակում է «լացողների առաջնորդ»: Արաբներն այդ յոթ աստղերի խումբը նմանեցրել են լացողների թափորի:<br />
Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը [[Արեգակ|արեւանման]] աստղ է, երեք [[մոլորակ]]ներով: Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի [[Արեգակնային համակարգ]]ի հետ:<br />
Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 եւ 2003թթ. դեպի այդ աստղ են ուղարկվել [[Երկիր]] մոլորակի վրա ապրողների ռադիոուղերձները:
 
== Դիցաբանություն ==
Անանուն մասնակից