«Ադանայի կոտորած»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ робот изменил: ru:Киликийская резня (1909)
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Adanabodies.JPG|250px|thumb|Հայ զոհերի դիակները Ադանայի կոտորածի ժամանակ ([[1909]])]]'''Ադանայի կոտորածը''' վերաբերում է [[1909]] թ. [[ապրիլ]]ի 1-4 և 12-14-ին [[Օսմանյան Թուրքիա|Օսմանյան Թուրքիայի]] [[Ադանա|Ադանայի]] և [[Հալեպ|Հալեպի]] վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
 
Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից: [[Աբդուլ Համիդ II]]-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջ բերեցին ազգային-քաղաքական կյանքում: [[Ադանայի]] և ընդհանրապես [[Կիլիկիա]]յի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թթ. ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը: Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես “հուրիեթը”«հուրիեթը» (նկատի ունեին սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իրենց իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և “հայկական«հայկական թագավորությունը”թագավորությունը» վերականգնելու նպատակ:
 
1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում: Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ: Կոտորածի նախօրյակին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին մահմեդական բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների: Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Առաջին ջարդը տևեց երեք օր: Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը “վերականգնելու”«վերականգնելու» նպատակով [[Ռումելիա|Ռումելիայից]]յից [[Ադանա]] ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին:
 
Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը: Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում: Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ [[Ադանայի վիլայեթ]]ում: Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Դյորթ-Յոլը, [[Հաճն|Հաճնը]]ը, [[Սիս|Սիսը]]ը, [[Զեյթուն|Զեյթունը]]ը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճազը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից: [[Երիտթուրքեր|Երիտթուրքերը]]ը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել “եվրոպական«եվրոպական հասարակական կարծիքը”կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը: Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ:
 
== Գրականություն ==