«Քոփիլեֆթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ робот добавил: af, ar, ast, bg, ca, cs, da, de, el, es, et, eu, fa, fi, fr, gl, he, hr, hu, ia, id, is, it, ja, ko, lmo, lt, lv, mk, nl, no, pl, pt, ru, sh, simple, sk, sl, sr, sv, ta, th, tr, uk, vi, zh; косметические изм
Տող 9.
Հեղինակային իրավունքը կարելի է նաև ներկայացնել որպես հեղինակային իրավունքի արտոնագրման այնպիսի սխեմա, որի դեպքում հեղինակը զիջում է հեղինակային իրավունքով վերապահված որոշ, բայց ոչ բոլոր իրավունքները: Փոխանակ թույլ տալու, որ աշխատանքը լիովին ընկնի հանրային տիրույթ (public domain) (որտեղ հեղինակային իրավունքի ոչ մի սահմանափակում չկա), հեղինակային իրավչունքը թույլ է տալիս հեղինակին կիրառելու հեղինակային իրավունքի որոշ, բայց ոչ բոլոր սահմանափակումները նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են ներգրավվել այնպիսի գործունեության մեջ, որն այլ պարագայում կհամարվեր հեղինակային իրավունքի խախտում: Հեղինակային իրավչունքի դեպքում կարելի է խուսափել հեղինակային իրավունքի խախտումներից, եթե պոտենցիալ խախտողը շարունակի պահպանել հեղինակային իրավչունքի նույն սխեման: Հենց այս պատճառով էլ հեղինակային իրավչունքի սխեմաները հայտնի են նաև որպես «փոխադարձ» արտոնագրեր:
 
Եթե հեղինակային իրավունքի օրենքները պաշտպանում են հեղինակի իրավունքները` վերահսկելով բաշխումն ու ձևափոխությունները, ապա հեղինակային իրավչունքը կոչված է սուբյեկտիվ ազատություն շնորհելու վերջնական գործածողներին: Հեղինակային իրավչունքի արտոնագրերն առանձնացնում են այն դրույթները, որոնք հստակորեն վերացնում են այն սահմանափակումները, որոնք, հեղինակի կարծիքով, վերջնական գործածողին ազատություն չեն տալիս: Ծրագրակազմերում բաց ելակետային (open source) հեղինակային իրավչունքի արտոնագրերը դնում են այն առաջնային սահմանափակումը, որ ծրագրակազմի ձևափոխմանը նպաստող տեղեկույթները (օրինակ` '''ելակետային կոդը (source code)''' պետք է մատչելի լինեն գործածողին` արտոնագրված ծրագրակազմով հանդերձ, և թույլ տան նշելու առաջին հեղինակի անունը:
 
== Պատմություն ==
«'''Copyleft'''; All Wrongs Reserved», 1976 թ.
Տող 17.
Հեղինակային իրավունքի վաղ օրինակներից էր «[[Tiny BASIC]]» նախագիծը, որը սկսվել էր '''1975''' թ. «'''People's Computer Company'''» ընկերության թերթում: Դենիս Էլիսոնը մասնագիր (specification) էր գրել BASIC ծրագրավորման լեզվի մի պարզ տարբերակի համար: Այս դիզայնը չէր ապահովում տեքստային շարանը (text string) և օգտվում էր միայն ամբողջ թվերի թվաբանությունից: Նպատակն այն էր, որ ծրագիրը բավարարի 2-3 կիլոբայտ հիշողությունը:
 
«Tiny BASIC» նախագիծը շուտով վերաճեց Tiny BASIC-ի «'''Դոկտոր Դոբսի ամսագրի'''» (Dr. Dobb's Journal)` «'''Calisthenics & Orthodontia, Running Light Without Overbyte'''» ենթավերնագրով: Հոբբիիստները սկսեցին BASIC լեզվով մեկնաբանիչներ գրել իրենց միկրոմշակիչային հիմք ունեցող տնային համակարգիչների համար և տպագրության ուղարկել ելակետային կոդը «Դոկտոր Դոբսի ամսագրին» և այլ ամսագրերի: 1976 թ. կեսին կային Tiny BASIC-ի մեկնաբանիչներ '''Intel 8080''', '''Motorola 6800 և MOS Technology 6502''' մշակիչների համար: Սա համօգտագործվող ելակետային նախագիծ էր, մինչև ինտերնետը հնարավորություն ստեղծեց հեշտությամբ փոխանցելու նշոցները (file): Համակարգչային հոբբիիստները փոխանակում էին թղթե երիզներ (paper tape), երիզատուփեր (cassettes) և նույնիսկ արտագրում էին տպագիր նշոցները:
 
«Դոկտոր Դոբսի ամսագրի» խմբագիր Ջիմ Ուորենը '''1976''' թ. հուլիսին գրեց «ACM» ծրագրավորման լեզվի թերթն իր հաջողված ծրագրի դրդապատճառների և մեթոդների մասին: Նա սկսեց այսպես. «Գոյություն ունի կենսունակ այլընտրանք այն խնդիրների համար, որոնք համակարգչային հոբբիիստներին ուղղված իր զայրացած նամակում վեր է հանել Բիլ Գեյթսը` անդրադառնալով ծրագրակազմերը «քերթելուն»: Երբ ծրագրակազմերն անվճար են կամ այնքան էժան, որ ավելի հեշտ է դրանք գնել, քան արտատպել, դրանք ոչ ոք չի «գողանում»: Սխեման այն էր, որ փորձված պրոֆեսիոնալը պետք է աներ ընդհանուր նախագիծը, իսկ հետո նշեր իրականացման մեթոդը: Գիտակ սիրողները պետք է կիրառեին նախագիծը տարբեր համակարգչային համակարգերի համար: Ուորենը կանխատեսեց, որ այս մեթոդը պետք է շարունակվի և ընդլայնվի:
 
«Դոկտոր Դոբսի ամսագրի» '''1976''' թ. մայիսյան համարում տպագրվել էր Լի Չեն Վանգի Palo Alto Tiny BASIC ծրագիրը Intel 8080 միկրոմշակիչի համար: Այն սկսվում էր սովորական վերնագրով, հեղինակի անունով և նրա մասին տվյալներով, սակայն կար նաև հավելում`'''@COPYLEFT ALL WRONGS RESERVED''': Homebrew Computer Club-ի անդամ Ռոջեր Ռաուսքոլբը ձևափոխեց և բարելավեց Լի Չեն Վանգի ծրագիրը, և այն հրատարակվեց Interface Age ամսագրի '''1976''' թ. դեկտեմբերյան համարում: Ռոջերն ավելացրեց իր անունը և պահպանեց '''COPYLEFT''' նշումը:
 
Հեղինակային իրավունքը մեկ այլ` ավելի ուշ դրսևորում ստացավ, երբ '''Ռիչարդ Սթոլման'''ն աշխատում էր Lisp մեկնաբանիչի վրա: '''Symbolics'''-ը խնդրել էր օգտագործել Lisp մեկնաբանիչը, և Սթոլմանը համաձայնել էր նրանց համար մշակել իր աշխատանքի հանրային տիրույթի տարբերակը: '''Symbolics'''-ն ընդլայնեց ու բարելավեց Lisp մեկնաբանիչը, սակայն երբ Սթոլմանը ցանկացավ մատչում (access) ստանալ իր մեկնաբանիչում Symbolics-ի արած բարեփոխումներին, Symbolics-ը մերժեց նրան: Այդ ժամանակ` '''1984'''-ին, Սթոլմանը շարունակեց աշխատանքները սեփականատիրական ծրագրակազմերի '''(proprietary software)''' այս ձևավորվող վարքի ու մշակույթի վերացման ուղղությամբ, որը նա անվանեց ծրագրակազմերի կուտակում '''(software hoarding)''':
 
Քանի որ Սթոլմանը համարեց, որ կարճ ժամանակում հնարավոր չի լինի վերացնել հեղինակային իրավունքի գործող օրենքներն ու, իր կարծիքով` դրանց առաջ բերած անարդարությունները, նա որոշեց աշխատել գործող օրենքի շրջանակներում: Նա ստեղծեց սեփական հեղինակային իրավունքի արտոնագիրը` '''Emacs General Public License'''-ը, որն առաջին հեղինակային իրավչունքի արտոնագիրն էր: Հետագայում այն վերաճեց '''GNU General Public License'''-ի, որը ներկայումս ամենատարածված Ազատ ծրագրակազմային արտոնագրերից է: Առաջին անգամ հեղինակային իրավունքի սեփականատերը քայլեր էր ձեռնարկել, որպեսզի հնարավորինս շատ իրավունքներ մշտապես փոխանցվեն ծրագրի գործածողներին` անկախ նրանից, թե ինչ հետագա փոփոխությունների է ենթարկվել սկզբնական ծրագիրը: Այս սկզբնական '''GPL'''-ը իրավունքներ շնորհեց ոչ թե լայն հանրությանը, այլ միայն նրանց, ովքեր արդեն ստացել էին ծրագիրը: Սակայն դա առավելագույնն էր, որ կարելի էր անել գործող օրենքի շրջանակներում: Այն ժամանակ նոր արտոնագրին «հեղինակային իրավչունք» անվանումը չտրվեց:
 
'''Ռիչարդ Սթոլմանը''' նշել է, որ այդ անվանումը եկել է '''Դոն Հոփքինսից''', որին նա անվանում է շատ վառ երևակայության տեր անձնավորություն, և որը 1984-ին կամ 1985-ին մի նամակ էր գրել իրեն, որի վրա գրված էր «Հեղինակային իրավունք` բոլոր իրավունքները փոխված են հակառակի» (Copyleft - all rights reversed): «Kopyleft» տերմինը` «Բոլոր իրավունքները փոխված են հակառակի» (All Rites Reversed) նշումով, կիրառվում էր '''1970'''-ականների սկզբին նաև «'''Principia Discordia'''»-ում, ինչը կարող էր ոգեշնչած լինել Հոփքինսին կամ ազդած լիներ այլ կիրառումների վրա: Իսկ արվեստի բնագավառում '''Ռեյ Ջոնսոնն''' ավելի վաղ ինքնուրույնաբար ստեղծել էր այդ տերմինը, որը վերաբերում էր նրա փոստային արվեստում (mail art) և անցողիկ նվերներում '''(ephemeral gifts)''' կիրառված խառը միջավայրային պատկերներին (mixed media imagery), որոնցից ածանցյալ աշխատանքների ստեղծումը նա խրախուսում էր: (Թեև ինքը` արտահայտությունը, համառոտակի հայտնվել էր '''2002''' թ. ստեղծված «'''How to Draw a Bunny'''» վավերագրական ֆիլմում նրա գործերից մեկի վրա, 2001-ին նկարահանված «Revolution OS» վավերագրական ֆիլմում Ջոնսոնի անվանը հղում չկա:)
 
Կան որոշակի խնդիրներ կապված «հեղինակային իրավչունք» տերմինի սահմանման հետ: Տերմինը ստեղծվել է որպես զվարճալի բառախաղ «հեղինակային իրավունք» արտահայտության վրա և սկզբնապես եղել է գոյական` նշանակելով '''GNU General Public License-'''ի հեղինակային իրավունքի արտոնագրման պայմաններ, որ ստեղծել էր '''Ռիչարդ Սթոլմանը Free Software Foundation'''-ի շրջանակներում: Որպես բայ գործածվելիս (օրինակ` «նա հեղինակային իրավչունքի պայմանները տարածեց իր աշխատանքի վերջին տարբերակի վրա), այն նվազ հստակ է և կարող է վերաբերել նման մի քանի արտոնագրերից յուրաքանչյուրին կամ էլ քննարկման նպատակներով նկատի ունենալ որևէ երևակայական արտոնագիր:
Տող 46.
Creative Commons-ի share-alike արտոնագրային համակարգի նմանությամբ` '''GNU'''-ի ազատ փաստաթղթային արտոնագիրը (GFDL) թույլ է տալիս հեղինակներին սահմանափակումներ կիրառել իրենց աշխատանքների որոշակի հատվածների համար` զերծ պահելով դրանք հեղինակային իրավչունքի ամբողջական մեխանիզմից: '''GFDL'''-ի պարագայում այս սահմանափակումները ներառում են ինվարիանտային հատվածները, որոնք ապագա խմբագիրները չեն կարող փոփոխել: '''GFDL-'''ի նախնական նպատակն էր ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կնպաստեր հեղինակային իրավչունքային ծրագրակազմի փաստաթղթավորմանը: Մինչդեռ արդյունքը եղավ այն, որ այն կարող է կիրառվել ցանկացած փաստաթղթի համար:
 
== Ուժեղ և թույլ հեղինակային իրավունք ==
Աշխատանքը վերահսկող հեղինակային իրավունքը համարվում է «ավելի ուժեղ», նրա պայմանները կարող են տարածվել ամեն տեսակի ածանցյալ աշխատանքների վրա: «Թույլ հեղինակային իրավունք» ունեն այն արտոնագրերը, որոնց դեպքում ոչ բոլոր ածանցյալ աշխատանքներն են ժառանգում հեղինակային իրավչունքի արտոնագիրը: Իսկ կժառանգի, արդյոք, ածանցյալ աշխատանքն այդ արտոնագիրը` հաճախ կախված է նրանից, թե ինչպես է աշխատանքն ածանցվել:
 
Տող 63.
'''Share-alike'''-ը պահանջում է, որ ցանկացած նախնական աշխատանքին շնորհված ցանկացած ազատություն շնորհվի նաև ցանկացած ածանցյալ աշխատանքի նույն կամ նման պայմաններով: Սա ենթադրում է, որ ցանկացած հեղինակային իրավչունքի արտոնագիր ինքնաբերաբար դառնում է '''Share-alike''' արտոնագիր, բայց ոչ հակառակը, քանի որ որոշ '''Share-alike''' արտոնագրեր ներառում են այլ սահմանափակումներ, օրինակ` արգելում են առևտրային օգտագործումը: '''Creative Commons''' արտոնագրերի որոշ տարբերակներ '''Share-alike'''-ի օրինակներ են:
 
[[af:Kopielinks]]
[[ar:حقوق متروكة]]
[[ast:Copyleft]]
[[bg:Copyleft]]
[[ca:Copyleft]]
[[cs:Copyleft]]
[[da:Copyleft]]
[[de:Copyleft]]
[[el:Copyleft]]
[[en:Copyleft]]
[[es:Copyleft]]
[[et:Copyleft]]
[[eu:Copyleft]]
[[fa:کپی‌لفت]]
[[fi:Copyleft]]
[[fr:Copyleft]]
[[gl:Copyleft]]
[[he:Copyleft]]
[[hr:Copyleft]]
[[hu:Copyleft]]
[[ia:Copyleft]]
[[id:Copyleft]]
[[is:Höfundarrangur]]
[[it:Copyleft]]
[[ja:コピーレフト]]
[[ko:카피레프트]]
[[lmo:Copyleft]]
[[lt:Copyleft]]
[[lv:Copyleft]]
[[mk:Копилефт]]
[[nl:Copyleft]]
[[no:Copyleft]]
[[pl:Copyleft]]
[[pt:Copyleft]]
[[ru:Копилефт]]
[[sh:Copyleft]]
[[simple:Copyleft]]
[[sk:Copyleft]]
[[sl:Copyleft]]
[[sr:Kopileft]]
[[sv:Copyleft]]
[[ta:அளிப்புரிமை]]
[[th:กอปปีเลฟต์]]
[[tr:Copyleft]]
[[uk:Copyleft]]
[[vi:Copyleft]]
[[zh:Copyleft]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քոփիլեֆթ» էջից