«Քարտեզագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Քարտեզագրությունը''' գիտություն է, որն զբաղվում է բնությունը քարտեզի ձևով պատկերելու հարցերով։ Քարտեզները դաջում են ժամանակի ընթացքը, որտեղ արտահայտվում են պետությունների և ժողովուրդների անցած ժամանակը։ Զբոսաշրջության մեջ քարտեզները բավականին մեծ նշանակություն ունեն։ Նույնիսկ այսօր նրանց կիռարությունը մեծ է այս ոլորտում։ Հնագույն քարտեզներից պահպանվել են մ․թ․ա․ 14-11 հազար տարի առաջ փորագրված քարտեզները։ Դրանք թե կենդանիների ոսկոռների վրա էին թե քարերի։ Մ․թ․ա 6-4 դարերում ընդլայնվում է մարդկանց պատկերացումը աշխարհի մասին, որոնք արտահայտվում են քարտեզների մեջ։ Դրան նպաստում է [[Ալեքսանդրիա]]յի թանգարանը, որը այլևս գոյություն չունի։ Թանգարանը տնորինել է [[Էրաթոսթեն]]ը շուրջ 40 տարի։ Նրա աշխատությունն է եղել <<«Գեոգրաֆիան>>» որն էլ դարձավ երկիրը պատմող գիտության անվանումը։ Նա ծնվել է մոտավորապես մ․թ․ա 278-194թթ․։ Երկրագնդի մասին բավականին լուրջ աշխատություններ են կազմել [[Պտղոմեոս]]ը, [[Ստրաբոն]]ը և այլ աշխարհագետներ։ Աշխարհագետները բնականաբար չէին կարող միանգամայն ուսումնասիրել երկրի տարածքները։ և այն տարածքները որոնք դեռ ուսումնասիրված չէին, կոչվել են լատիներեն տերրա ինկոգնիտա (անծանոթ երկիր)։ Հիշարժան են [[բաբելոնյան քարտեզ]]ը, որը կազմվել է մ․թ․ա 6-րդ դարում։ Քարտեզագրությունը զարգացման նոր փուլ է թևակոխում [[Խաչակրաց արշավանքներ|խաչակրաց նոր արշավանքներ]]ի ժամանակ։ Եթե մինչև այդ քարտեզի կենտրոնում նշվում էր այն պետությունը ով կազմել էր, ապա խաչակիրների ժամանակ քարտեզի կենտրոնում [[Երուսաղեմ]]ն էր։ Դարեր հետո [[Մարտին Բեհայմ]]ի կողմից ստեղծվեց միջնադարյան առաջին գլոբուսը։ Բայց ենթադրվում է, որ այն ստեղծվել է Կրատոսի կողմիցմոտավորապես մ․թ․ա 150թ-ին։ Աշխարագրական բացահայտումներից հետո աշխարհամասերն աստիճանաբար սկսեցին ճիշտ ուրվագծվել քարտեզների վրա։ Երկրագնդի մասին իրական տեղեկատվություն հավաքող ամբողջաական քարտեզները բավականին երիտասարդ են։
 
[[Կատեգորիա:Քարտեզագրություն]]