«Կամբյուսես II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կամբյուսես II''' (հին պարսկերեն` ''Կամբուջիե''), ծն.թ. անհայտ-մ.թ.ա.522, պարսից '''արքայից արքա''' մ.թ.ա.529-ից։ [[Աքեմենյաններ]]ի դինաստիայից։ <br />
Եղել է հոր` [[Կյուրոս II Մեծ]]ի գահակիցը, ապա հաջորդել է նրան։ Կյուրոս II-ը թագադրել է Կամբյուսեսին 539թ. Բաբելոնը գրավելուց հետո։ Թագադրությունը տեղի է ունեցել ավանդական արարողակարգով` 538թ. նոր տարվա օրը` նիսանի 4-ին (մարտի 27-ին)։<br />
Վախենալով մրցակցությունից,` սպանել է եղբորը` [[Սմերդիս]]ին։ <br />
Մ.թ.ա. 526-ին արշավել է [[Եգիպտոս]], [[Նեղոս]]ի դելտայում,` Պելուսիոնի մոտ, հաղթել փարավոն [[Պսամմետիկոս III]] -ին,` գրավելով մայրաքաղաք [[Մեմփիս]]ը, և իրեն հռչակել փարավոն` հիմնելով նոր` XXVII դինաստիան։ <br />
Մ.թ.ա. 522-ին ապստամբություն է բռնկվել ամբողջ տերության մեջ` մոգ Գաումատայի գլխավորությամբ, որը ներկայացել է որպես Կամբյուսեսի սպանված եղբայր Սմերդիս։ Աքեմենյանների դեմ ապստամբել է նաև Հայաստանը։ Եգիպտոսից Պարսկաստան վերադառնալու ճանապարհին Կաբյուսեսը մահացել է անհայտ հանգամանքներում։