«Ալաշկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ re-categorisation per CFD, replaced: → (15) oգտվելով ԱՎԲ
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 65.
'''Ալաշկերտ''' (թուրք. Էլեշկիրտ, ն. Թոփրակ-կալե), քաղաք [[Արևմտյան Հայաստան]]ի [[Բայազետի գավառ]]ի [[Ալաշկերտի գավառակ]] (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), [[Ալաշկերտի դաշտ]]ում, [[Էրզրում]] - [[Մակու]] (Իրան) ճանապարհի վրա։ Պատմական [[Այրարատ նահանգ]]ի Բագրևանդ գավառի կենտրոնը։
 
Բնակչությունը`Բնակչությունը՝ 3988 ([[1960]]), քրդեր, թուրքեր։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Ալաշկերտը հիմնադրել է Հայոց [[Վաղարշ Ա]] թագավորը [[II դար]]ում, ուրարտական Անաշե բնակավայրի տեղում։ Նրա անունով կոչվել է Վաղարշակերտ (Վալարշակերտ), հետագայում դարձել Ալաշկերտ։ Ալաշկերտը Լուսավորչի տան կալվածքն էր, [[439]] թվականին անցավ [[Մամիկոնյան]]ներին։ Ներսես Գ Իշխանցի (Շինող) կաթողիկոսն Ալաշկերտում կառուցեց Կաթողիկե Ս. Աստվածածին [[եկեղեցի]]ն, որը դարձավ Բագրևանդի և Արշարունյաց միացյալ թեմի եպիսկոպոսական աթոռանիստը։ [[Բագրատանիներ]]ի շրջանում Ալաշկերտը վերելք է ապրել։
 
[[X դար]]ի սկզբին Ալաշկերտ դիմադրեց երկիր ներխուժած արաբներին և նրանց հետ դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ՝ հակառակորդը «բազում օրեր ամրոցի դեմ մարտեր մղելով ոչնչով չկարողացավ վնասել նրան»։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալաշկերտ» էջից