«Ադամակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Պատմություն: clean up oգտվելով ԱՎԲ
Տող 73.
Ադամակերտը գտնվում է [[Վանա լիճ|Վանա լճից]] 78-80 կմ հարավ-արևելք, [[Տիգրիս]]ի ձախակողմյան վտակ [[Մեծ Զավ]] ([[Մեծ Զաբ|Զաբ]]) գետի վերին հոսանքում, ընդարձակ սարավանդի արևմտյան մասում, ծովի մակարդակից 2250 մետր բարձրության վրա։ [[Կլիմա]]ն բարենպաստ է, հողն արգավանդ։ Նրա միջով է հոսում Մեծ Զավը։
 
Հնում [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի [[Մեծ Աղբակ]] գավառի կենտրոնն էր, [[Արծրունիներ]]ի ոստանը։ Նոր ժամանակներում`ժամանակներում՝ Վանի նահանգի [[Հեքյար]] գավառի կենտրոնը։
 
Քաղաքը մասին հիշատակվում է դեռևս սեպագիր արձանագրություններում։ Ադամակերտի մասին վկայություն ունեն նաև [[Մովսես Խորենացի]]ն, [[Ղազար Փարպեցի]]ն, [[Թովմա Արծրունի]]ն և այլ պատմիչներ։ Միջին դարերում Ադամակերտն ավելի շեն, մարդաշատ, նշանավոր կենտրոն է եղել, քան հետագայում։ 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին այն փաստորեն սովորական գյուղական բնակավայրից ոչնչով չէր տարբերվում։ 19-րդ դարի 70-ական թվականների սկզբին ուներ ընդամենը 100 տուն բնակիչ, որից 40-ը հայկական, իսկ 55–ը քրդական, թուրքական և հրեական։ 1885-ին ուներ 100 տուն մահմեդական և 150 տուն հրեա բնակչություն։ 1909թ. քաղաքի տների թիվը մոտ 500 էր։ Ապրում էին հայեր, մահմեդականներ ([[քուրդ|քրդեր]] ու [[թուրք]]եր) և [[հրեա]]ներ։ Գրեթե նույնքան էր նրա տների թիվը նաև [[Մեծ եղեռն]]ի նախօրյակին։ 1915 թվականին Ադամակերտի հայ բնակչությունը համանուն գավառի ողջ հայության հետ միասին`միասին՝ թվով 10 հազար մարդ, օգտվելով բարեպատեհ առիթից (այդ թվականին ռուսական զորքերը գրավել էին Ադամակերտը), գաղթել են [[Կովկաս]]՝ փրկվելով կոտորածից։
 
Ադամակերտի հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և վաճառականությամբ, թուրքերն ու հրեաները`հրեաները՝ մանր առևտրով, իսկ քրդերը՝ խաշնարածությամբ։ Հին ժամանակներից ի վեր Ադամակերտով էր անցնում [[Թավրիզ]] - [[Վան]] - [[Բաղեշ]] ([[Բիթլիս]]) ճանապարհը։ Չնայած իր փոքրությանը՝ Ադամակերտը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում առևտրի նշանակալի կենտրոն էր։ Քաղաքի խանութների և կրպակների թիվը հասնում էր 100–ի։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Ադամակերտում և համանուն գավառում տեղի են ունեցել մարտեր, որոնցում կարևոր դեր է խաղացել [[զորավար Անդրանիկ]]ը։