Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up oգտվելով ԱՎԲ
'''«Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը» '''({{lang-en|Fei ying gai wak}}) ռեժիսոր [[Ջեքի Չան]]ի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են [[Ջեքի Չան]]ը, [[Քերոլ «Դո Դո» Չեն]]ը, [[Եվա Կոբո]]ն, [[Շոկո Իկեդա]]ն, [[Ալդո Սամբրել]]ը, [[Քեն Գուդման]]ը, [[Սթիվի Տարտալիա]]ն, [[Լին Պերսիվալ]]ը, [[Բրյուս Ֆոնտեյն]]ը, [[Ուեյն Արչեր]]ը։
 
Ասիական Բազեն վերադառնում է։ Այս անգամ նրան նոր գործ է սպասվում, որի համար էլ նա կրկին ուղևորվում է Մադրիդ։ Ինչ-որ հանելուկային միլիոնատեր Բազեին առաջարկում է զբաղվել նացիստական գանձերի որոնմամբ, որոնք թաքնված են աֆրիկյան անապատի խորքերում։ Նա Ջեքիին առաջարկում է գանձարանի բանալին, էքսպեդիցիայի ֆինանսավորում և Բազեի հետ միասին ճանապարհում է նաև Ադուին`Ադուին՝ որն ամեն ինչ գիտեր Աֆրիկայի մասին։ Մադրիդում գտնվելու ժամանակ Բազեն ծանոթանում է գերմանուհի Էլզայի հետ, որի պապը կորել է պատերազմի ժամանակ կորել է Աֆրիկայում։ Մի շարք արկածներից հետո Էլզան ևս միանում է Բազեի էքսպեդիցիային։
 
== Սյուժեն ==
Ջեքիին այնուհետև բարոն Բենոնը կանչում է [[Մադրիդ]] ([[Իսպանիա]]), որպեսզի նրան նոր առաջադրանք տա։ Ջեքին Մադրիդում ծանոթանում է Մամոկայի հետ, որը հուշանվեր արձանիկներ էր վաճառում։ Դրանցի հետո Ջեքին գնում է Բենոնի առանձնատուն։ Ջեքին պետք է ուղևորվի [[Սահարա]], որպեսզի այնտեղ գտնի թաքցրված ոսկիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական սպա Հանս ֆոն Կատերլինգը 18 զինվորների հետ 240 տոննա ոսկի է թաքցնում Սահարա Անաատում։ Դրանից հետո նրանք անհայտ կորում են։ ՄԱԿ-ի խնդրանքով այս գործով պետք է զբաղվի մի նեյտրալ կողմ։ Դրա համար էլ գործն առաջարկում են Ջեքիին։ Ջեքիին պետք է օգնի աֆրիկական աշխարահագրության էքսպերտ Ադան ([[Քերոլ 'Դո Դո' Չեն]])։ Բացի այդ Ջեքիին խոստանում են նաև գտած ոսկիների 1 %-ը, կամ շուրջ 2.4 տոննա ոսկի։
 
Ջեքին ենթադրում է, որ կկարողանա գանձերի հետ կապված անձանցից մեկի որևէ ժառանգի գտնել և արդյունքում չի սխալվում։ Նա սողորսկում է ժառանգի տուն, որը երիտասարդ գերմանուհի էր`էր՝ Էլզան։ Ջեքի դեռ նրան ահավոր թանկ գնով վաճառել էր Մոմոկայի արձանիկներից մեկը։ Որտեղից որտեղ տուն են մտնում նաև երկու արաբ ավազակներ, որոնք հարձակվում են Էլզայի վրա։ Ջեքիին ոչինչ չէր մնում, քան պայքարի մտնել ավազակների հետ, որոնք աղջկանից պահանջում էին ոսկիների գտնվելու վայրի քարտեզը։ Էլզային փրկելուց հետո Ջեքին գնում է բանալիներ վերանորոգողի մոտ և այնտեղ պարզում է, որ իր ձեռքին հատուկ բանալի կա։ Նա ունի մեկուսիչ շերտեր և ըստ երևույթին, բացի դուռ բացելուց նաև նախատեսված է հոսանք անջատելու համար։ Ըստ ղեկավարության որոշման Ջեքի և Ադայի առաքելությանը միանում է նաև Էլզան։ Նա կարող է կարևոր մանրամասներ իմանալ, որն անհրաժեշտ կլինի Ջեքիին։
 
Ջեքին երկու աղջիկների հետ հանգրվանում է անապատից քիչ հեռու գտնվող մի հոթելում։ Բայց հենց այդ նույն երեկոյան ինչ-որ մարդիկ Ադայի և Էլզայի սենյակը տակնուվրա են արել։ Իսկ մի քիչ էլ անց արդեն գերմանացի ավազակներն են հարձակվում Ադայի վրա և նրանից պահանջում են գանձերի պահեստարանի բանալին։ Ջեքին ժամանակին է վրա հասնում և սկսում է պայքարել ավազակների հետ։ Իսկ Էլզան փորձում է օգնել Ջեքիին և արդյուքնում ինքն էլ է հայտնվում ավազակների ձեռքում։ Սակայն Ջեքին նկատում է, որ լուսամուտի հետևում նաև արաբ ավազակներն են և գերմանացիներին ասում է, որ իրենք օգնող ուժեր ունեն։ Արդյունքում գերմանացիք հարձակվում են արաբների վրա, իսկ Ջեքին, Ադան և Էլզան դուրս են պրծնում նրանց ճանկերից։ Հոթելի տերը ավտոմատ է վաճառում Էլզային, իսկ վերջինս սկսում է աջ ու ձախ կրակել։ Դրա հետևանքով հյուրանոցից բան չի մնում, իսկ ավազակներն էլ հանգիստ են թողնում աղջիկներին և Ջեքիին։
8230

edits