«Դիկե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դի՛կե''' ({{lang-grc|Δίκη}}՝ «ճիշտ», «ճշմարտություն», «արդարություն»), հունական դիցաբանության մեջ բարո...»:
(Տարբերություն չկա)

14:45, 15 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Դի՛կե (հին հունարեն՝ Δίκη՝ «ճիշտ», «ճշմարտություն», «արդարություն»), հունական դիցաբանության մեջ բարոյական կարգերի, ճշմարտության աստվածուհի-ոգին, արդարության անձնավորում: Ըստ Հեսիոդոսի («Թեոգոնիա»)՝ Զևսի և նրա երկրորդ կնոջ՝ Թեմիսի դուստրն է, Հորաներից մեկը: Դիկեն հետևում է մարդկանց կյանքին և անարդարությունների մասին հաղորդում Զևսին: Մի շարք առասպելներում Դիկեն հանդես է գալիս որպես Զևսի խորհրդատու: Ողբերգություններում նա ահավոր վրեժխնդիր ՝. նա սրով խոցում է անարդար մարդկանց սրտերը: Դիկեի մականուններից մեկն է Աստրեյա (Աստղային), որը հավանաբար կապված է այն պատկերացման հետ, թե իսկական արդարությունը գտնվում է երկնքում: Դիկեն պատկերվում էր լախտը (գնդաձև ծայրով գավազան) կամ կշեռքը ձեռքին, խստադեմ կնոջ կերպարանքով[1]։

Հորայի անունով է անվանակոչված Դիկե (99) աստերոիդը՝ հայտնաբերված 1868 թ.:

Ծանոթագրություններ

  1. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 60։