«Ռիո Ֆերդինանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մանչեստեր Յունայթեդ: clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 29.
 
=== Վեստ Հեմ Յունայթեդ ===
1997 թ հունվարի 25-ին Ռիո Ֆերդինանդն առաջին անգամ դաշտ դուրս եկավ «Վեստհեմի» մեկնարկային կազմում։ Դա տեղի ունեցավ «Ռեդսկհեմի» դեմ տնային խաղում, որում «Վեստհեմը» պարտվեց 0-1 հաշվով և դուրս մնաց Անգլիայի Գավաթի համար պայքարից։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ռիոն նույնպես պարտվեց, բայց արդեն «Բլեկբերնին»`՝ 1-2 հաշվով։ Ընդհանուր առմամբ Ռիոն «Վեստհեմի» կազմում անցկացրեց 152 հանդիպում, խփեց երկու գոլ և չնվաճեց ոչ մի ավար։ Վերջին խաղն ակումբում նա անցկացրեց «Լիդս Յունայթեդի» դեմ, իմանալով, որ շուտով տեղափոխվելու է այդ ակումբ։ «Վեստհեմը» չդիմացավ 18 միլիոն ֆունտի առաջարկին ու 2000 թ նոյեմբերի 26-ին Ռիո Ֆերդինանդը դարձավ «Լիդսի» ֆուտբոլիստ։
=== Լիդս Յունայթեդ ===
{{անավարտ բաժին}}
Տող 36.
Ռիո Ֆերդինանդը դարձավ «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող։ Նրա առաջին մրցաշրջանը «Յունայթեդում» լավն էր, բայց ոչ կարկառուն։ Նա վնասվածք ստացավ «Բոկա Հունիորսի» հետ նախամրցաշրջանային ընկերական խաղում և նրա դեբյուտը հետաձգվեց մինչև հունգարական «Զալաեգերս» ակումբի հետ հանդիպումը։
 
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում, որը մանկունիանցիները հաղթեցին «Օլդ Թրաֆֆորդում» 5-0 հաշվով։ Մի քանի օր անց կայացավ Ֆերդինանդի դեբյուտը «ՄՅու»-ի կազմում նաև Անգլիայի առաջնությունում`առաջնությունում՝ «[[Սանդերլենդ]]ի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի։ Իր առաջին մրցաշրջանում Ռիոն «ռեդսի» կազմում անցկացրել է 46 խաղ։
Նրան անընդհատ ճնշում էր մեծ տրանսֆերային արժեքը և խնդրի մի մասը նրանում էր, որ նա պաշտպանության կենտրոնում չուներ մշտական գործընկեր։ Բայց անգամ չնայած դրան «Յունայթեդն» ուներ պշատպանության լավագույն ցուցանիշները, ինչը խոսում էր այն մասին, որ ինչ-ինչ բաներ Ռիոն շատ ճիշտ էր անում։
Ռիոն հիանալի համագործակցություն հաստատեց Նեմանյա Վիդիչի հետ։ Նա առ այսօր մնում է աշխարհի ամենալավ պաշտպաններից ու «Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։
 
Նրա խաղից հաճախակի կախված էին «Յունայթեդի» հաջողությունները Եվրոպայում։ Բացի այդ Ռիոն հաճախակի դաշտ էր հանում թիմը որպես ավագ, դրսևորելով առաջատարին բնորոշ բոլոր հատկությունները։ Արդյունքում նա Ռայան Գիգզի հետ միասին առաջինը գլխիվեր բարձրացրեց Եվրոպական չեմպիոնների գավաթը [[Մոսկվա]]յում`յում՝ «Չելսիի» հետ խաղից հետո։
Երկրպագուների կողմից Ֆերդինանդը դիտարկվում է որպես «Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Նա նաև կմտնի ակումբի պատմության մեջ որպես մի թիմի ավագ, որը լավագույններից մեկն է դարձել [[Եվրոպա]]յում։