«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
No edit summary
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը` թեթև հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա՝ ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր [[Քլիթոս]]ը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց։
 
Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում վճռորոշեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան։ Այդ ճակատամարտում վախճանվեցին [[Դարեհ III]]-ի ավագ որդին, ինչպես նաև մի շարք անվանի զորավարներ ու հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը` և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վնասվածներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց։ Գերևարված հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմիցկողմում կռվելու համար։
 
Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա։
104

edits