«Հայկ և Բել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 1677382 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.34.63 (քննարկում) մասնակիցը
→‎Առասպելը: ձևավորում, ոճակական ուղղումներ, ուղղագրական, կետադրություն, կատեգորիա, կաղապարներ, ջնջման ենթակա, լուսանկար, նյութերի ավելաց...
Տող 3.
== Առասպելը ==
[[Պատկեր:Hayk defeats Bel - Juliano Zasso.jpg|մինի|աջից|200px|Ճակատամարտը]]
«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ [[Հայկ]], իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ [[Ասորեստան]]ի թագավոր՝ [[Բել]]։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ [[Հայկ]]ը չի հպատակվում. իր տոհմով [[Բաբելոն]]ից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ [[Հայկաշեն]] և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում [[Հայկ]]ի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է [[Հայք]]։ Կռվի վայրը Հայկն անվանում է [[Հայոց ձոր]]։
 
== Հետաքրքիր փաստեր ==