«Փոխաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:OZ5-2-94.JPG|մինի|300px|Քաղաքական ծաղրանկար, որում պատկերված է քաղաքական տորնադոից թաքնվող «Դեմոկրատական կուսակցություն» անվամբ կանանց ֆերման:]]
 
'''Մետաֆորա''' կամ '''փոխաբերություն''', լեզվաոճական հնարանք, երբ խոսքը պատկերավոր արտահայտիչ, նաև բանաստեղծական դարձնելու համար բառը գործածվում է ոչ իր սովորական իմաստով` մեկ այլ բառի փոխարեն։ Փոխաբերությունը հիմնվում է առարկաների, երևույթների արտաքին կամ ներքին հատկանիշների նմանության, նաև գործառական ընդհանրության վրա։ Հատկանիշը, որով տվյալառարկանտվյալ առարկան (երևույթը, գործողությունը և այլն) նմանեցվում է մեկ այլ առարկայի, կոչվում է ''փոխաբերության հիմք''. Օրինակ` '''արծաթ''' մազեր բառակապակցության մեջ ''արծաթ'' բառը փոխաբերաբար գործածվել է ''սպիտակ'' բառի փոխարեն, որի համար հիմք է ծառայել արծաթ մետաղի և մազերի գույնի նմանությունը։ Բառերի փոխաբերական իմաստները սովորաբար ընկալվում են բառակապակցությունների կամ նախադասությունների մեջ (''ծով'' աչքեր, ''քար'' սիրտ, ''ոսկի'' մարդ, ''սև'' բախտ)։ Երբ նախադասության մեջ փոխաբերաբար են գործածվում երկու կամ ավելի բառեր, փոխաբերական իմաստ կարող է ստանալ ամբողջ նախադասությունը։ Ըստ տարածվածության աստիճանի փոխաբերությունները լինում են.
 
* անհատական կամ հեղինակային
Տող 8.
Անհատական կամ հեղինակային են այս կամ այն հեղինակի ստեղծած և լայն տարածում չստացած փոխաբերությունները (օրինակ` ''հովի թևեր'', Հովաննես Թումանյան)։
 
Գործուն կամ ընդհանրական են ժամանակի ընթացքում մեծ տարածումտացածտարածում ստացած և իրենց անհատական բնույթը կորցրած փոխաբերությունները (օրինակ` ''ոսկի'' սիրտ, ''քար'' լռություն, ''օձ'' մարդ)։
 
Այսպիսով` փոխաբերությունները արձանագրվում են բառարաններում '''փխբ.''' նշումով։ Պատմության զարգացման ընթացքում շատ տարածված որոշ փոխաբերություններ այլևս չեն գիտակցվում որպես այդպիսիք և վերածվում են բառերի սովորական իմաստների (օրինակ` ''ծաղիկ=հիվանդություն'', ''կոշիկի քիթ''=կոշիկի ծայր), դրանք կոչվում են ավարտուն կամ մարած փոխաբերություններ։ Վերջիններիս ուսումնասիրությունը կարևոր է իմաստաբանության համար, քանի որ ներկայացնում է բառիմաստի զարգացման հիմնական գործընթացը։ ԵրԵրբ բայլևսայլևս չի գիտակցվում բառի հիմնական և փոխաբերական իմաստների միջև եղած իմաստային կապը, դրանք վերածվում են համանոնների (մատաղ-''մատղաշ, դեռատի'', մատաղ-''զոհ'', գլուխ-''մարմնի մաս'', գլուխ-''ստեղծագործության մաս'' և այլն)։
 
[[Կատեգորիա:Բառագիտություն]]