«Ռնգեղջյուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Սեւ ռնգեղջյուրների ամենատարածված ենթատեսակն է հարավային-կենտրոնականը (Diceros bicornis minor), որոնք մի ժամանակ տարածվում էին կենտրոնական Թանզանիայից Զամբիայի, Զիմբաբվեի եւ Մոզամբիկի տարածքներով մինչեւ Հարավային Աֆրիկայի հյուսիս եւ արեւելք:
Սեւ ռնգեղջյուրը սպիտակից բավականին փոքր է: 20-րդ դարի երկրորդ կեսում նրանց քանակը կտրուկ պակասել է` 1960-ականների 70 հազարից 1995թ-ին հասնելով 2 410-ի:
=== Հնդկական ռնգեղջյուր ===
Հնդկական, կամ մեծ միաեղջյուր ռնգեղջյուրն (Rhinoceros unicornis) ունի 20-ից 100սմ երկարության մի հատ եղջյուր: Չափահաս արույի քաշը 2 500-ից 3 200 կգ է, ուսերի մասում հասակը` 1.75-2.0մ:<br />
 
Հնդկական ռնգեղջյուրները մի ժամանակ տարածված են եղել Պակիստանից մինչեւ Բիրմա եւ հնարավոր է, նույնիսկ` Չինաստանի որոշ մասերում: Ներկայումս, սակայն, մարդու ազդեցության պատճառով, պահպանվել են միայն Հնդկաստանի եւ Նեպալի որոշ շրջաններում: Ներկայիս աշխարհի հնդկական ռնգեղջյուրների երկու երրորդը կենտրոնացված է Հնդկաստանի Կազիրանգա ազգային զբոսայգում: