«Խորեզմի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Խորեզմի մարզ, Ուզբեկական ՍՍՀ-ում։ Կազմվել է 1938 թ.-ի հունվարի 15-ին։ Գտնվում է հանրապետության հյու...»:
 
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խորեզմի մարզ''', Ուզբեկական ՍՍՀ-ում։ Կազմվել է [[1938]] թ.-ի հունվարի 15-ին։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում, Ամուդարյա գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Տարածությունը 4 500 կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 744 000 (1979)։ Բաժանվում է 9 շրջանի, ունի 3 քաղաք, 2 քտա։ Կենտրոնը՝ [[Ուրգենչ]]։ Պարգևատրվել է Լենինի (1963) և Աշխատանքային կարմիր
դրոշի (1971) շքանշաններով։
 
== Բնություն ==
Տող 9.
 
== Տնտեսությունը ==
Խորեզմի մարզը Ուզբեկստանի բամբակագործական հիմնական շրջաններից է՝ զարգացած անասնապահությամբ, բրնձամշակությամբ, մետաքսագործությամբ և արդյունաբերությամբ։ Թեթև և սննդի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 80%-ը։ Առավել զարգացած է բամբակազտիչ արդյունաբերությունը։ Ուրգենչում են գտնվում մետաքսաթելի և կարի ֆաբրիկաները, [[Խիվա]]յում`յում՝ գորգագործական կոմբինատը։ Սննդի արդյունաբերությունը ներկայացված է ձիթհան, գինեգործական, [[հրուշակեղեն]]ի, կաթնայուղագործական ձեռնարկություններով։ Զարգանում է շինանյութերի արդյունաբերությունը։ Նորոգման գործարան և կահույքի ֆաբրիկա կա Ուրգենչում, կահույքի կոմբինատ՝ Խիվայում։
 
[[1974]] թ.-ին արտադրվել է 23,2 մլն կվա/ժ էլեկտրաէներգիա։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասը Խորեզմի մարզը ստանում է Տախիատաշի ՊՇԷԿ-ից (Կարակալպակյան ԻՍՍՀ), գազը՝ Բուխարայից։ Ցանքատարածությունը 165,3 հզ. հա է, որի 67,2%-ն զբաղեցնում է բամբակենին։ [[1976]] թ.-ին ստացվել է 378 000 տ բամբակ։ Մշակում են նաև հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ [[1978]] թ.-ի դրությամաբ գործել են Պալվան-Գազավատ, Շավատ, Կլիչբայ, Տաշսակինյան և այլ ոռոգիչ ջրանցքներ։
 
Անասնապահությունը մասնագիտանում է կարակուլային ոչխարաբուծության ուղղությամբ։ [[1977]] թ.-ին կար 94 210 գլուխ ոչխար, 245 000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 7 500 [[խոզ]]։ 1976 թ.-ին մթերվել է 1802 տ շերամի բոժոժ։ Խորեզմի մարզով է անցնում Չարջոու—Կունգրադ-Մակատ երկաթուղին (մարզի սահմաններում՝ 133 կմ), Բուխարա-Ուրալ գազամուղը։ Ավտոճանապարհների երկարությունը 1692 կմ է (1976)։ Ուրգենչը օդային ուղիներով կապված է [[Մոսկվա]]յի, [[Տաշքենդ]]ի և այլ քաղաքների հետ։
Տող 19.
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ուզբեկստանի մարզեր]]