«Վարազդատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ iw
չNo edit summary
Տող 1.
{{inline}}
 
'''Վարազդատ''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝ [[Պապ]] թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է [[Բատ Սահառունին]]։ Պատանեկության տարներին ապրել և կրթվել է Հռոմում։ Հահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել [[Մուշեղ Մամիկոնյան]]ը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և [[Մեծ Հայք]]ը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ [[Մամիկոնյաններ]]ի թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպրապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Սահառունուն։ 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գեևիշխանությունը։Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված [[Մանվել Մամիկոնյան]]ը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բատ Սահաունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի [[Արշակ Գ]]–ն։
Վարազդատը աղբյուրներումհայտնի է նաև որպես բազմզկողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարազդատ» էջից