«Օրբելյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տես նաև
չNo edit summary
Տող 1.
{{unreferenced}}
 
'''Օրբելյաններ''', իշխանական տոհմ [[Հայաստան]]ում և [[Վրաստան]]ում։ Ավանդությունն Օրբելյաննրի ծագումը վերագրում է Ճենաց աշխարհի թագավոր Ճենբակուրի փախստական ժառանգներին, որը [[Մամիկոնյաններ]]ից նրանց սերած լինելու վկայությունն է։ Օրբելյանները բարձր դիրք են զբաղեցրել վրացական արքունիքում, վարել թագադիր ասպետի, սպարապետի և այլ պաշտոններ։ Ձգտելով պետական բարձրագույն իշխանության՝ ամիրսպասալար Իվանե Օրբելին 1177-1178–ին, թագաժառանգ Դեմնային գահին բազմեցնելու պատրվակով, գլխավորել է վրացական ավատատիրական տների ապստամբությունը՝ [[Գեորգի III]] թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հաջողվել է ղփչաղների աջակցությամբ ջլատել ապստամբների զինական ուժերը, մեկուսացնել Իվանեին, ձեռբակալել և կուրացնել նրան։ Իվանեի եղբայր Լիպարիտը, որ ռազմական օգնության խնդրանքով ներկայացրել էր սելջուկյան Ելտկուզ Աթաբեկին, այնուհետև հաստատվել է [[Գանձակ]]ում։ Գեորգի III թագավորի մահից հետո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվանեն, վերադառձել է [[Գուգարք]], [[Թամար]] թագուհուց ետ ստացել Օրբելիների տիրույթների մի փոքր մասը և Օրբեթ ամրոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը, հաստատվել է Նախճավանում։ Դրանով Օրբելյանների տոհմը բաժանվել է երկու ճյուղի՝ վրաց [[Օրբելիներ]]ի և հայ Օրբելյանների։
 
Տող 4 ⟶ 6՝
* [[Օրբելիներ]]
 
[[CategoryԿատեգորիա:Օրբելյաններ| ]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]
 
[[en:Orbelian Dynasty]]
[[fr:Liparides-Orbélian]]
[[ru:Орбелиани]]