Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 17.
== Պատասխան ==
 
Հարգելի ԱլեքսեյԱլեքսեյ։
 
Խնդիր չկա։ Չակերտների հարցն ինձ մոտ մի քիչ բարդ էր, քանի որ իմ համակարգչի ստեղնաշարը ֆիննական է և պրոբլեմ ունի հայերեն չակերտների հետ։ Վերջակետի հարցում խնդիր չկա... Կարող եմ անել ինչպես նշել ես, պարզապես այդպես գեղեցիկ չէ՝ հաշվի առնելով հայերեն տառաչափերի հետ դրանց անհամեմատելիությունը։ Մեջբերումների կաղապարին ծանոթ չէի, ուստի օգտվել եմ իմ իմացած անգլերեն տարբերակից։ Ինչ վերաբերում է շեղատառին, ապա դա շատ հարմար է մեջբերումների համար։ Դա վաղուց ի վեր կիրառվող մեթոդ է, երբ բոլոր մեջբերումները սովորաբար տարբերվում են հիմնական տեքստից տառերի կամ չափերով կամ անկյունային շեղությամբ։ Ավելին ասեմ... ''Պատմամշակութային'' իմաստով իմ կարծիքով շատ ավելի ճիշտ է հայ պատմագրի ''գրաբարյան'' տեքստը տալ հենց շեղատառով, քանի որ հայ պալեոգրաֆիան ուղղահայաց տառեր չունի։ Բոլոր մատյանները գրվել են շեղատառով (շղագիր, բոլորգիր, նոտրգիր և այլն)։ Այդպես իմ կարծիքով ավելի ճիշտ է։ Ուստի իմ մեջբերումները Խորենացուց նորից ետ եմ բերել իմ տարբերակին՝ պահպանելով հանդերձ հայկականտարբերակի մեջբերան կաղապարը։
Իսկ այն անվանումները, որոնք կարևոր են, բայց հղումներ չունեն և չեն ունենա, ևս կարելի է գրել շեղատառ (italic)։