«Աղիովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 13.
 
==Աշխարհագրական տվյալներ==
Աղիովիտը տարածվում էր [[Աղի գետիգետ]]ի հովտում, տարածվելով մինչև [[Սիփան|Նեխ Մասիք]] լեռը և [[Աղի լեռնանցք]]ը՝ արևմուտքում, [[Ծաղկանց լեռներ]]ը՝ հյուսիսում, [[Առեստ գետ]]ի արևմտյան ջրբաժանը՝ արևելքում և [[Վանա լիճ]]ը՝ հարավում:
[[Երեմյան Սուրեն|Սուրեն Երեմյանը]], չունենալով "Աշխարհացոյց"-ի բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ հատկացնում է [[Տուրուբերան|Տաւրուբերանին]], իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ՝ Վասպուրականին: Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր "արքունի քաղաքի" իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք: [[Վասպուրական]]ը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է [[Տուրուբերան|Տաւրուբերանին]]: Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ [[Հայաստան]]ի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ [[Առեստ]]ի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր [[Բյուզանդիա]]յին: Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղիովիտ» էջից