98
edits
Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմութեան ուսումնասիրութեան համար կարևոր սկզբնաղբիւրներ են հայ պատմիչների աշխատութիւնները: Հայ պատմագրութեան անդրանիկ երկը, “Վարք Մաշտոցի” գրուել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարուած ընդօրինակութեամբ: [[Մաշտոց]]ի աշակերտ [[Կորիւն]]ի գրած այս երկում նկարագրւում է Մաշտոցի կեանքն ու գործունեութօւնը, տրւում է հայկական, վրացական և աղուանից գրերի ստեղծման պատմութիւնը (աշխատութիւնը թարգմանուել է գերմաներէն (1841) , ֆրանսերէն (1869), անգլերէն (1952), ռուսերէն (1962)):
[[Ագաթանգեղոս]]ի (5-րդ դար) պատմութեան մեջ տրուած է Հայաստանում [[հեթանոսական կրօն]]ի դէմ մղուած պայքարի և 301 թուականին [[քրիստոնեութիւն]]ը որպէս [[պետական կրօն]]ի ճանաչման պատմութիւնը, քրիստոնեութեան սկզբնական շրջանի պատմութեան ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբիւրը զանազան խմբագրութիւններով յայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրութիւններից մի քանիսը և հայերէն բնագիրը նոր ժամանակներում թարգմանուել են իտալերէն (1843), շուեդերէն (1860) ֆրանսերէն (1867), անգլերէն (1976) և այլ լեզուներով): Ագաթանգեղոսի ժամանակակից [[Փաւստոս Բուզանդ]]ի աշխատութիւնն ընդգրկում է 330-387թթ. պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմութիւնը: Այստեղ կարևոր տեղեկութիւններ կան հայ-հռոմէական և հայ-պարսկական հարաբերութիւնների մասին, ինչպէս և ուշագրավ տուեալներ Այսրկովկասի ժողովուրդների պատմութեան վերաբերեալ (աշխատութիւնը թարգմանուել է գերմաներէն (1879) , ֆրանսերէն (1867), ռուսերէն(1953)) : [[
Համաշխարհային նշանակութիւն ունեցող այս երկն արդէն աւելի քան երկու դար է ուսումնասիրւում է նաև օտար պատմաբանների և բանասէրների կողմից: 1736 թ. այն թարգմանուել է լատիներէն և հայերէն բնագրի հետ միասին լոյս է տեսել Լոնդոնում: Իսկ մինչ այդ նրա համառօտ բովանդակութիւնը շուեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում: 18-րդ դարի հրատարակութիւններին յաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակութիւններ` ռուսերէն (1809թ., 1858թ., 1893թ.) ֆրանսերէն (1836թ., 1844թ., 1869թ., 1993թ.), իտալերէն (1841թ., 1850թ.) գերմաներէն (1869թ., 1881թ.) հունգարերէն (1892թ.), պարսկերէն (1992թ.):
|
edits