«Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:ASALA.jpg|frame|ՀԱՀԳԲ]]
'''Հայաստանի ազատագրությանԱզատագրության հայՀայ գաղտնիԳաղտնի բանակըԲանակը''' ռազմաքաղաքական ահաբեկչական ընդահատակյա կազմակերպություն էր։
 
Ստեղծվել է 1975-ին։ Նպատակն է ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված [[Արևմտյան Հայաստան]]ը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։ ՀԱՀԳԲ-ի գործունեության վերջում նաև սպանություններ են իրագործել լրիվ անմեղ քաղաքացիների դեմ, ինչպես 1983 թվի Փարիզի Օռլի օդանավակայանի գործողության ժամանակ, որը բերեց 8 (հիմնականում ոչ թուրք) անձանց մահվան։ Ավելին՝ այս անցումը դիվանագիտական թիրախներից քաղաքացիական թիրախներին բերեց հայկական համայնքի օգնության ու սատարման վերջնական կորստին, ինչն իր հերթին բերեց կազմակերպության վերջնական անդամալուծմանը։
 
ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից ([[Սիրիա]], [[Լիբանան]], [[Հունաստան]], [[ԱՄՆ]], [[Ֆրանսիա]], [[Ավստրալիա]])։ ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, [[ՆԱՏՕ]]-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են [[Թուրքիա]]յին, և բարեկամ` բոլոր հեղափոխական շարժումներին, սերտորեն գործակցել է քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ։