«Ամեոբաներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 146 բայտ ,  12 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Amoeba (PSF) hy.svg|right|thumb|370px|Ամեոբայի անատոմիան]]
 
'''Ամեոբա''' ([[լատիներեն|լատ.]]՝ ''amoeba'') - [[արմատոտանիներ]]ի դասին պատկանող միկրոսկոպիկ կենդանիների [[կարգ (կենսաբանություն)|կարգ]]։
 
== Ամեոբայի կենսակերպը, կառուցվածքը և շարժումը ==
 
Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված [[ջուր|ջրով]] լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբա բառը առաջացել է հունարեն αμοιβή բառից, որը նշանակում է փոփոխվող։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։
Ամեոբայի մարմինը կազմված է կիսահեղուկ [[ցիտոպլազմա]]յից, որի ներսում տեղավորված է նրա ոչ մեծ բշտիկաձև կորիզը, այսինքն՝ նա միաբջիջ է, բայց այդ բջիջը ինքնուրույն կյանք վարող ամբողջական օրգանիզմ է։
Ցիտոպլազման գտնվում է մշտական շարժման մեջ։ Եթե ցիտոպլազմայի հոսքը ուղղվում է մակերևույթի որևէ կետին, նրա մարմինը այդ նույն կետում արտափքվում է։ Այն չափերով մեծանում է, դառնում մարմնի ելուստ՝ կեղծ ոտք, նրա մեջ ներհոսում է ցիտոպլազման և այդ եղանակով ամեոբան տեղաշարժվում է։ Ամեոբան և մյուս նախակենդանիները, որոնք ընդունակ են կեղծ ոտքեր առաջացնելու, պատկանում են արմատոտանիների դասին։ Այդ անունը նրանք ստացել են արտաքին այն նմանության համար, որ կա նրանց կեղծ ոտքերի և բույսերի արմատների միջև։
 
== Սննդառությունը ==
Միաժամանակ կարող են առաջանալ ամեոբայի մի քանի կեղծ ոտքեր, որոնցով նա շրջապատում է սնունդը՝ բակտերիաներ[[բակտերիա]]ներ, ջրիմուռներ[[ջրիմուռ]]ներ, այլ նախակենդանիներ։[[նախակենդանի]]ներ։ Որսը ներառվում է ցիտոպլազմայի մեջ և նրա շուրջը ցիտոպլազմայից արտադրվում է մարսողական հյութ։ Առաջանում է բշտիկ՝ մարսողության վակոուլ։
 
Մարսողական հյութը լուծվում է սննդի բաղադրության մեջ մտնող նյութերի մի մասը և մարսում դրանք։ Լուծված վիճակում սննդանյութերը վակոուլից ներծծվում են ցիտոպլազմայի մեջ և օգտագործվում ամեոբայի մարմնի կառուցման համար։ Չլուծված մնացորդները դուրս են ընկնում ամեոբայի մարմնի յուրաքանչյուր մասից։
 
== Շնչառությունը ==
Ամեոբան շնչում է ջրում լուծված [[թթվածին|թթվածնով]], որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է [[էներգիա]], որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար [[ածխաթթու գազ]] և այլ նյութեր։
 
== Կենսագործունեության վնասակար նյութերի և ավելորդավելնորդ ջրի արտաթորումը ==
Վնասակար նյութերը ամեոբայի օրգանիզմից հեռանում են նրա մարմնի մակերևույթով, ինչպես նաև հատուկ բշտիկի՝ կծկուն վակոուլի միջոցով։ Ամեոբային շրջապատող ջուրը շարունակ ներծծվում է ցիտոպլազմայի մեջ, ջրիկացնելով այն։ Ածխաթթու գազով և վնասակար նյութերով լուծված ավելորդ ջուրը աստիճանաբար լցվում է վակուոլը։ Ժամանակ առ ժամանակ վակուոլի պարունակությունը ցայտում է դուրս։
 
Այսպիսով, շրջապատող միջավայրից ամեոբայի օրգանիզմի մեջ են մտնում սնունդ, ջուր, թթվածին։ Ամեոբայի կենսագործունեության հետևանքով դրանք փոփոխվում են։ Մարսված սնունդը նյութ է ծառայում ամեոբայի մարմնսիմարմնի կառուցման համար։ Ավելի վաղ յուրացված նյութերը թթվածնի ազդեցությամբ մասամբ տարրալուծվում են ավելի պարզ նյութերի։ Այդ դեպքում արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է շարժման և մարսողության համար։ Առաջացած ածխաթթու գազ և ամեոբայի համար վնասակար այլ նյութեր դուրս են գալիս մարմնից։ Կատարվում է նյութափոխանակություն։ Ոչ միայն ամեոբան, այլև մյուս բոլոր կենդանի օրգանիզմները չեն կարող գոյություն ունենալ առանց նյութափոխանակության, ինչպես իր մարմնի ներսում, այնպես էլ շրջապատող միջավայրի հետ։
 
== Բազմացումը ==