«Սուրբ Խոսրովիդուխտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (3), լ: → լ։, մ: → մ։, ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Խոսրովիդուխտ''' (սուրբ Խոսրովիդուխտ կույս, ծննդյան և մահվան թվականները անհայտ), III դարի վերջի - IV դարի սկզբի սրբուհի, ճգնակյաց, Հայոց թագավոր [[Խոսրով Ա Մեծ]]ի դուստրը և [[Տրդատ Գ Մեծ]]ի քույրը։ Ըստ ավանդության` Խոսրով Ա Մեծի սպանությունից (շուրջ 259թ.) հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը Խոսրովիդուխտին խնամել է հայ նախարար Օտա [[Ամատունիներ|Ամատունի]]ն։ Տեսնելով [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] չարչարանքներն ու լսելով նրա քարոզները՝ ընդունել է քրիստոնեությունը։ Այնուհետև, Գրիգոր Լուսավորչին Խոր վիրապ նետելուց և Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո, երբ Տրդատ արքան խոզակերպ է դարձել, Խոսրովիդուխտին տեսիլքով (այլ տարբերակում՝ կրկնված երազով) հայտնվել է, որ արքային կարող է բժշկել միայն Գրիգորը, ինչը և տեղի է ունեցել։
 
Ըստ Ագաթանգեղոսի Խոսրովիդուխտը իր արքա եղբոր և Աշխեն թագուհու հետ, Եփրատի ակունքների մոտ, դիմավորել է [[Կեսարիա]]յից որպես Հայոց քահանայապետ վերադարձող Գրիգոր Ա Լուսավորչին, որն էլ նրանց գետում մկրտել է (301թ.)<ref>(«...երանելի Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես, Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», 1983, էջ 465)</ref> :։
 
Խոսրովիդուխտն իր կյանքի վերջին տարիները անցկացրել է [[Գառնի]]ի ամրոցում։ Հայ եկեղեցին սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը նշում է Տրդատ Գ թագավորի և [[Աշխեն թագուհի|Աշխեն թագուհու]] հիշատակի հետ միասին՝ [[Հոգեգալուստ]]ին հաջորդող 5-րդ կիրակին կանխող շաբաթ օրը։