«Եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Փոխվում է էջը ' Եկեղեցի բառը ծագել է հունարեն էկլեսիա բառից,որ նշանակում է հավատացյալների ժողով,հավաք,...'-ով
չ 178.78.159.120 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակ...
Տող 1.
{{COI}}
Եկեղեցի բառը ծագել է հունարեն էկլեսիա բառից,որ նշանակում է հավատացյալների ժողով,հավաք,իսկ Հիսուս Քրիստոսին հավատացողները կոչվում են քրիստոնյաներ:Քրիստօնեական եկեղեցի ասելով հասկանում ենք Քրիստոսին հավատացողների ամբողջությունը կամ հավաքականությունը:
[[Պատկեր:Gayane3.jpg|thumb|200px|right|[[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե հայկական եկեղեցին]] [[Էջմիածին|Էջմիածնում]]]]
 
'''Եկեղեցի''' (հունարեն '''էկլեսիա''' բառից), ժողով, ժողովարան, հավաքատեղի, Քրիստոնեական իմաստով` քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք։
 
== Անվանումը ==
Եկեղեցի բառը մի քանի նրբիմաստներ ունի։ [[Նոր Կտակարան]]ը երկու իմաստով է գործածում եկեղեցի բառը.
* Տեղական եկեղեցի - Քրիստոնեական առանձին համայնքներ` հավատացյալների տեղական, տեսանելի հավաքույթները բնորոշելու համար (Կորնթոս, Փիլիպպե)։
* Տիեզերական - Կիրառվում է ավելի լայն իմաստով` մատնանշելու համար բոլոր քրիտոնյաների ամբողջությունը։
* Քրիստոնյաների հավաքատեղին ` շինությունը, նույնպես անվանում ենք եկեղեցի։
[[Եղիշե|Եղիշե վարդապետը]] եկեղեցի բառը մեկնում է իբրև ''ցրվածներին մի տեղում ժողովել, կանչել'' իմաստով։ Հայ մատենագրության մեջ հանդիպում է նաև '''կոչարան''' բառը եկեղեցու շինություն իմաստով։
 
== Եկեղեցու սահմանումը ==
Ըստ Շնորհք Պատրիարք Գալուստյանի՝ «Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին՝ իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն, և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ։»
 
== Եկեղեցու հատկանիշները ==
 
Համաձայն Նիկիական հավատամքի, որն ընդունվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, եկեղեցին բնորոշվում է հետևյալ կերպ. «Հավատում ենք Մեկ, Ընդհանրական և Առաքելական, Սուրբ Եկեղեցուն։»
 
'''Եկեղեցին մեկ է''', քանի որ այն [[Հիսուս Քրիստոս]]ի մարմինն է, այդ մարմնի գլուխն էլ Քրիստոս է։ Եկեղեցին մեկ է իր հավատքով, մկրտությամբ, նվիրապետությամբ և միավորիչ Սուրբ Հոգով։ Ըստ [[Իգնատիոս Անտիոքացի|Իգնատիոս Անտիոքացու]]՝ «որտեղ Քրիստոսն է, այնտեղ է նաև Եկեղեցին» (Ubi Cristus, ibi ecclesia)։ Աստծո կողմից տրված եկեղեցին ունի այդ միությունը, որն արտահայտվում է տարբեր համայնքներում, մշակույթներում և իրավիճակներով։ Ըստ [http://de.wikipedia.org/wiki/Nikolaus_Ludwig_von_Zinzendorf Նիկոլաս ֆօն Ցինզենդորֆի]՝ Եկեղեցու պատմական էվոլուցիան նման է ծառի ճյուղերի աճմանը, և հակառակ եղած տարբերությունների, բոլոր ավանդական եկեղեցիները օրգանական միության մեջ են։
 
'''Եկեղեցին ընդհանրական է կամ կաթողիկե'''։ Այս բառը հաճախ շփոթում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ։ Այն նշանակում է ընդհանրական կամ տիեզերեական։ Ընդհանրական է կոչվում բոլոր եկեղեցիների ամբողջությունը։
'''Եկեղեցին առաքելական է''', քանի որ [[Քրիստոս]] [[առաքյալներ]]ի միջոցով հաստատեց Եկեղեցին։ Այն առաքելական է ըստ ծագման, ըստ վարդապետության, որովհետև առաքյալների փոխանցած հավատքն է պահում, և ըստ հաջորդականության, քանի որ առաքյալներից սկսած իր իշխանությունը, նվիրապետությունը հաջորդաբար շարունակում է։
 
Եկեղեցին Սուրբ է, իր գլխով՝ Հիսուս Քրիստոսով, որով սրբված է, իր մեջ ունի Սուրբ Հոգու ներկայությունը և զորությունը, իր մեջ է Մկրտության ավազանը, որից ծնվում են քրիստոնյաները մեղքերից մաքրված։ Ըստ [[Օգոստինոս]]ի՝ Եկեղեցու սրբությունը վերաբերում է ոչ թե իր անդամներին, այլ Քրիստոսին։ Այս աշխարհում եկեղեցին չի կարող սրբերի համայնք լինել, այստեղ նրա անդամներն ապականված են նախնական մեղքով։ Այնուամենայնիվ եկեղեցին նվիրագործված և սրբված է Քրիստոսի կողմից։
 
=== Այլ հատկանիշներ ===
Եկեղեցաբանության մեջ եկեղեցուն տրվող հատկանիշներից են նաև '''անսխալականությունը''' և '''անպակասելիությունը'''։
Եկեղեցին անսխալական է վարդապետական և հավատքային հարցերում, քանի որ դրանք հիմնված են Սուրբ Գրքի և Սրբազան Ավանդության վրա և հաստատվել են Սուրբ Հայրապետների կողմից գումարված տիեզերական ժողովներում։
 
Ըստ Պողոս առաքյալի՝ Սուրբ Հոգին է առաջնորդում եկեղեցուն, որպեսզի այն չսխալվի։
Եկեղեցին, որ մարդկանց առաջնորդում է դեպի փրկություն, անպակասելի է այս երկրի վրա մինչև աշխարհի վախճանը, որից հետո դառնում է հավիտենական երկնքում։ Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ «Ավելի հեշտ է, որ արեգակը հանգչի, քան եկեղեցին խավարի»։
 
== Եկեղեցու մասերը ==
Ըստ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ եկեղեցու]] եկեղեցաբանության` բոլոր սրբերը և երկնային էակները` հրեշտակները մաս են կազմում '''Հաղթանակած''' եկեղեցու, քանի որ նրանք այլևս այս աշխարհում չեն և չեն պայքարում չարի դեմ։ Իսկ այս երկրի բնակիչները, որ զինված Աստծու խոսքով, պայքարի են ելել չարի դեմ, մաս են կազմում '''Զինվորյալ''' եկեղեցու։ Սա իր հերթին բաժանվում է երկու մասի` Ուսուցանողների և ուսանողների։ Ուսուցանողները հովիվների ամբողջությունն է, եկեղեցու նվիրապետությունը, իսկ ուսանողները` աշխարհական հավատացյալները։
 
== Աղբյուրներ ==
* Եզնիկ քհն. Պետրոսյան, «Հայ Եկեղեցու պատմություն», 1990։
* Շնորհք եպս. Գալուստյան, «Տեղիք աստվածաբանության», Երուսաղեմ, 1993։
* Հակոբ Քյոսեյան, «Եկեղեցու հայրեր, վարդպետներ», Երևան, 2007։
* Ալիստեր Ե. Մակ-Գրեթ, «Աստվածաբանության հիմունքներ», թարգմ. Գևորգ աբղ. Սարոյան, Էջմիածին, 2009։
 
== Այցելեք նաև ==
* [[Հայ Առաքելական Եկեղեցի]]
* [[Հայկական տաճարների և եկեղեցիների ցանկ]]
 
{{կրոն-անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եկեղեցի» էջից