«Ծիծաղեցնող գազ»–ի խմբագրումների տարբերություն

քիմիական միացություն
Content deleted Content added
Նոր էջ «''Ծիծաղեցնող գազ''', ազոտի ենթօքսիդն է՝ N2O։ Անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է։ Ջրում վատ է լու...»:
(Տարբերություն չկա)

12:24, 10 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Ծիծաղեցնող գազ', ազոտի ենթօքսիդն է՝ N2O։ Անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է։ Ջրում վատ է լուծվում։ Թթվածնով չի օքսիդանում։ 900°C տաքացնելիս լրիվ քայքայվում է N2-ի և O2-ի։ Բարձր ջերմաստիճանում ցուցաբերում է օքսիդիչ հատկություն (նրա մթնոլորտում բոցավառվում են առկայծող մարխը, ֆոսֆորը, ծծումբը)։ Ստացվում է ամոնիումի նիտրատի ջերմային քայքայմամբ։

Մեծ քանակներով N2O շնչելիս գրգռվում է նյարդային համակարգը, և օրգանիզմում ստեղծվում է հարբած վիճակ ու տրամադրություն, որտեղից էլ՝ «Ծիծաղեցնող գազ» անվանումը։