«Էդդի Գերերո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 24.
[[Պատկեր:EddieandBenoitWMXX.jpg|աջից|մինի|243px|Էդդի Գեռեռոն (աջից) վաղեմի ընկեր [[Քրիս Բենուա]]յի հետ]]
 
'''Էդուարդո Գորես «Էդդի» Գեռեռո Լիանես''' ([[Անգլերեն|անգլ]].` ''Eduardo Gory "Eddie" Guerrero Llanes'', [[հոկտեմբերի 9]], [[1967]] - [[նոյեմբերի 13]], [[2005]]) [[մեքսիկա]]-[[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկա]]ցի [[պրոֆեսիոնալ ըմբշամարտ]]իկ: Հանդես է եկել [[Մեքսիկա]]յում, [[Ճապոնիա]]յում և [[ԱՄՆ]]-ի մի շարք առաջնակարգ պրոմոշեններում` «[[Extreme Championship Wrestling]]-ում» (ECW), «[[World Championship Wrestling]]-ում» (WCW) և մինչև կյանքի ընդհատումը` «[[WWE|World Wrestling Entertainment]]»-ում (WWE)։ Գեռեռոյի ռինգային կերպարն իրենից ներկայացնում էր մի անձ, ով ամեն ինչ անում էր հաղթելու համար. և չնայած նրա [[Պրոֆեսիոնալ ըմբշամարտ#գիմիկ|գիմիկը]] բացասական էր, նա կարողացել էր դառնալ հանդիսատեսի սիրելի ըմբիշը`, և՛ ռինգում, և՛ ռինգից դուրս։
 
Չնայած մեծ ժողովրդայնություն վայելելուն` Գեռեռոն իրական կյանքում ունենում էր խնդիրներ ալկոհոլիզմի և ցավազրկող դեղերի հանդեպ ունեցած կախվածության հետ։ Ենթադրվում է, որ Գեռեռոն չափից շատ ցավազրկողներ էր ընդունում, որպեսզի կարողանար վերականգնվել մարտերից ստացած իրական վնասվածքներից և ցավերից։