«Կողթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ն: → ն։, >: → >։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կողթ''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։
 
Ընդգրկում էր Մռավի լշ-ի հս. լանջերը Ա Շամքոր գետակի ավազանը (մինչե Շամքոր քաղաքը), արմ-ում հասնում Տուս (Տավուշ) գետակի հոսանքը: Մինչև, թաթար-մոնղոլների տիրապետության հաստատումը (XIII դ. 1-ին կես) մտել է Արցախի Առանշահիկների իշխանության մեջ, այնուհետև անցել է Զաքարյան իշխանապետության Վահրամյան ճյուղին, որի իշխանանիստն էր Գագ բերդը (Վահրամ Գազեցի և հաջորդները): Ուշ միջնադարում Կ. բաժանված էր երկու մասի՝ Շամքոր գավառ և Զակամ: Առաջինն ընդգրկում էր Շամքոր գետակի, երկրորդը՝ Զակամի ավազանները: XVII դ. սկըզբին երկուսն էլ ունեին իրենց մելիքությունները, որոնք կարճատև գոյությունից հետո կուլ գնացին նրանց հարևանությամբ գոյացած Գանձակի իշխանությանը: Կ-ի եկեղեցական թեմը ենթարկվել է Աղվանից (հետագայում՝ Գանձասարի) կաթողիկոսությանը: Հոգևոր կենտրոնն էր Ս. Թարգմանչաց վանքը (խաչակապ գյուղի մոտ): Հետագայում, երբ թեմը բաժանվեց երկու մասի, երկրորդ եպիսկոպոսանիստը դարձավ Վերին Զակամ ավանը: Հնում Կ. հռչակված էր քարախնկի (պաղլեղ) հանքերով (այժմյան Զագլիկ կամ Փիպ գյուղի մոտ):
 
== Աշխարհագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կողթ» էջից