«Ավոգադրոյի հաստատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ավոգադրոյի հաստատուն''', '''Ավոգադրոյի թիվ''', ֆիզիկական մեծություն, թվապես հավասար է նյութի մեկ ...»:
(Տարբերություն չկա)

12:07, 8 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Ավոգադրոյի հաստատուն, Ավոգադրոյի թիվ, ֆիզիկական մեծություն, թվապես հավասար է նյութի մեկ մոլում գտնվող կառուցվածքային միավորների (մոլեկուլների, ատոմների, իոնների և այլն) քանակին: Սահմանվում է որպես ատոմների թիվը 12 գրամ մաքուր ածխածնի իզոտոպում: Ընդունված նշանակումը՝ NA, երբեմն նաև՝ L: Ավոգադրայի հաստատունի արժեքը՝

մոլ−1:

Կապը այլ հաստատունների հետ

Ավոգադրոյի հաստատունը սանդղավորման չափանիշ է բնության մակրոսկոպական և միկրոսկոպական դիտարկումների միջև: Ուստի այն առնչություններ է հաստատում է այլ ֆիզիկակայն հաստատունների և հատկությունների միջև: Օրինակ, դրանով է նկարագրվում կապը R գազային հաստատունի և kB Բոլցմանի հաստատունի միջև՝

  Ջ·մոլ-1·Կ-1


Կապը F Ֆարադեյի հաստատունի և e տարրական էլեկտրական լիցքի միջև՝

  Կլ·մոլ-1,


Ավոգադրոյի հաստատունը մտնում է նաև u զանգվածի ատոմական միավորի սահմանման մեջ՝

  գ,

որտեղ Mu-ը մոլային զանգվածի հաստատունն է: