«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
wikified
չ (wikified)
Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ: Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները: Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց: Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ [[1905]]-[[1907]]թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում: <ref>[[John Elderfield]], The ''"Wild Beasts" Fauvism and Its Affinities,'' 1976, [[Museum of Modern Art]], p.13, ISBN 0-87070-638-1</ref> «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին: Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ:
Շարժման առաջնորդներն էին [[Մատիսս|Անրի Մատիսս]]ը և [[Դերեն|Անդրե Դերեն]]ը: Նրանց ոգեշնչել էին [[պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիստներ]]՝ [[Վինսենթ վան Գոգ|Վան Գոգ]]ը և [[Գոգեն]]ը, որոնք [[իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստներ]]ին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ: [[Անրի Մատիսս|Մատիսս]]ն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում: Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն: [[Անրի Մատիսս|Մատիսս]]ը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»:
 
 
 
 
 
 
==Ֆովիզմը երաժշտության մեջ==
Երաժշտական ֆովիզմն առավել վառ կերպով արտահայտվել է ռուս կոմպոզիտոր [[Ստրավինսկի|Իգոր Ստրավինսկ]]ու ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքներում, Ս. Պրոկոֆևի և Բ. Բարտոկի ստեղծագործություններում:
 
{{stub}}
 
== Աղբյուրներ ==
 
 
 
 
 
 
{{stub}}
Աղբյուրները
{{Reflist}}
*http://www.famousartistsgallery.com/gallery/derain-tr.html
 
{{Կաղապար:Պոստիմպրեսոնիզմ}}
 
[[Կատեգորիա:Ֆովիզմ]]
 
[[an:Faubismo]]
[[bg:Фовизъм]]
4052

edits