«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ֆովիզմը երաժշտության մեջ: Ֆովիզմը երաժշտության մեջ
Տող 22.
Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր: Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ [[Ադոլֆ Հյոլցել]]ը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ. ''«Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով»:''
 
Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի հետևանքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ: Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, զարգացմանայս առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում: Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում: Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և [[ֆուտուրիզմ]]ը:
 
Երաժշտական ֆովիզմում առաջին պլան է մղվում ռիթմի և դինամիկայի դերը, որը համադրվում է պարզունակ թեմատիկ նյութի մեղեդու հետ: Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը (պոլիռիթմիան), հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆովիզմ» էջից