«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3354 բայտ ,  12 տարի առաջ
→‎Ֆովիզմը երաժշտության մեջ: Ֆովիզմը երաժշտության մեջ
չ
(→‎Ֆովիզմը երաժշտության մեջ: Ֆովիզմը երաժշտության մեջ)
 
==Ֆովիզմը երաժշտության մեջ==
Երաժշտություն և կերպարվեստի համատեղելիության խնդիրները որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան [[Վասիլի Կանդինսկի|Վ. Կանդինսկի]]ն` աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նրա կարծիքով` գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա: ''«Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր»:''<ref>Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001. </ref>
Այդ ոճում ստեղծագործել է ռուս կոմպոզիտոր [[Իգոր Ստրավինսկի]]ն:
 
Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր: Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ [[Ադոլֆ Հյոլցել]]ը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ. ''«Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով»:''
 
Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի հետևանքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ: Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, զարգացման առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում: Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում: Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և [[ֆուտուրիզմ]]ը:
 
Երաժշտական ֆովիզմում առաջին պլան է մղվում ռիթմի և դինամիկայի դերը, որը համադրվում է պարզունակ թեմատիկ նյութի մեղեդու հետ: Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը (պոլիռիթմիան), հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն:
 
Երաժշտական ֆովիզմն առավել վառ կերպով արտահայտվել է ռուս կոմպոզիտոր [[Ստրավինսկի|Իգոր Ստրավինսկ]]ու ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքներում, Ս. Պրոկոֆևի և Բ. Բարտոկի ստեղծագործություններում:
 
 
 
 
 
 
 
 
{{stub}}
Անանուն մասնակից