«Իսոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ուղղագրական
չNo edit summary
Տող 19.
'''Իսոսի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 333 թ. նոյեմբերին, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ու [[Դարեհ III|Դարեհ III Աքեմենյան]]ի զորքերի միջև, [[Միջերկրական ծով]]ի հյուսիս-արևելյան անկյունում գտնվող [[Իսոս]] ծոցի ափին, (այժմ՝ [[Թուրքիա]]յի [[Իսկանդերուն]] քաղաքի մոտակայքում)։ Այն ճանաչված է որպես [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] Արևելյան արշավանքում երկրորդ տարած հաղթանակը, որն ազդարարեց Աքեմենյան Պարսկաստանի փլուզման սկիզբը։ Իսոսի ճակատամարտի արդյունքում Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց [[Աքեմենյան պետություն|Պարսկական տերության]] արևմտյան երկրամասերը և տիրապետություն հաստատեց [[Էգեյան ծով]]ում։
 
[[Գրանիկոսի ճակատամարտ|Գրանիկոս]] գետի ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով [[Փոքր Ասիա]]յի մերձափնյա քաղաքները, հատեց [[ԹավրոսՏավրոս]]ի լեռնաշղթան, անցավ Կիլիկյան դարպասի նեղ լեռնանցքով ու մուտք գործեց [[Կիլիկիա]]։ Դարեհը, գլխավորելով իր բազմահազարանոց զորքը, դուրս եկավ [[Բաբելոն]]ից Ալեքսանդրին ընդառաջ։ Հակառակորդները որոշ ժամանակ տեղաշարժումներ էին կատարում՝ անտեղյակ լինելով մեկը մյուսի տեղադրությունից։ Վերջապես, Ալեքսանդրին տեղեկացրին, որ Դարեհի զորքը տեղակայվել է իր թիկունքում, [[Իսոս]] ծոցի ափին։ Երկու կողմերը պարտադրված էին անհապաղորեն մտնելու բախման մեջ։ Պարսկական բանակը իր զբաղեցրած թիկունքային դիրքով վտանգում էր մակեդոնացիների հաղորդակցության գծերը։ Ինչ վերաբերվում է պարսիկներին` ապա նրանց հսկայական զորքի համար երկարատև անգործությունը ծայրահեղ անցանկալի էր։ Բանակները ճամբարվեցին Պինարուս գետի հովտում. պարսիկները՝ գետի հյուսիսային ափին, հունամակեդոնական զորքը՝ հարավային։ Այս ճակատամարտում մասնակցող ուժերի քանակը անհայտ է. ենթադրաբար, Դարեհի զորքը գերազանցում էր Ալեքսանդրի զորքը մոտ 6 անգամ։
Իսոսի դաշտվայրը խցկված է Միջերկրական ծովի ու լեռների միջև և ամենալայն մասում կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր։ Այդպիսի տեղանքը առավել նպաստ էր փոքրաթիվ ու արագաշարժ հունամակեդոնական զորքի համար։