«Բել»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 բայտ ,  8 տարի առաջ
{{commonscat|Baal}}
չ (Bot: Migrating 11 interwiki links, now provided by Wikidata on d:q2894617 (translate me))
({{commonscat|Baal}})
'''Բել''' (Բելոս, Բահաղ), [[բաբելոն]]յան գերագույն աստված, [[Բաբելոն քաղաք]]ի հովանին։ Սեմական ցեղերը նախապես Բել են անվանել ամեն մի կուռքի, յուրաքանչյուր ցեղ ունեցել է իր Բելին։ Բնակություն հաստատելով [[Միջագետք]]ում և ընդունելով [[շումեր]]ական հնագույն դիցարանը՝ սեմական ցեղերն ու ժողովուրդները Շումերի գլխավոր աստված [[Էնլիլ]]ին անվանել են Բել։ Բելը նույնացվել է նաև Մարդուկ աստծուն, և նրա հիշատակը տոնվել Նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքի գլխավոր տաճարում։ Բելի ոսկե անդրին տեղադրվել է «Բաբելոնի աշտարակի 7-րդ հարկի վրա կառուցված «կապուտ տաճարում»։ Բելը նույնացվել է [[Սատուրն]] մոլորակին։ Աստվածաշնչում Բելը հիշատակված է Քամյան Քուշի որդի Նեբրովթ անունով՝ որպես քաջ և հսկա որսորդ, որը, հռչակվելով Բաբելոնի առաջին թագավոր, ընդարձակել է տիրակալությունը։ Ենթադրվում է, որ Բել–Նեբրովթի պաշտամունքը Բաբելոն է ներմուծվել [[Եթովպիա]]յից։ [[Մովսես Խորենացի]]ն նույնպես Բել–Նեբրովթին անվանում է բնիկ եթովպացի։ Բելի կերպարն արտացոլվել է «[[Հայկ]] և Բել» հայ դիցաբանական առասպելի մեջ։
 
{{commonscat|Baal}}
{{stub}}
54

edits