«Սև խաչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Սև խաչ''' - հայ ազգային-ազատագրական կազմակերպություն: Հիմնադրվել է 1877-1878 թվականների ռուս-թուրքակ…
 
հղումներ
Տող 1.
'''Սև խաչ''' - հայ ազգային-ազատագրական կազմակերպություն: Հիմնադրվել է [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, [[Վան]]ում [[հայեր]]ի ունեցվածքը քուրդ, թուրք բեկերի կողոպուտից զերծ պահելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով: Ըստ կանոնադրության, անդամները պետք է գործեին անձնվիրաբար և խիստ գաղտնի, դագվաճանների վրա դրվելու էր «սև խաչ» (որից էլ ծագել էկազմակերպության անվանումը), այսինքն՝ դատապարտվելու էին մահվան: Սերտ կապ է հաստատել [[Կարին]]ի «[[Պաշտպան Հայրենյաց]]» գաղտնի կազմակերպության հետ: Աջակցություն է ստացել [[Վան]]ի ռուսական փոխհյուպատոս Կ. Կամսարականից: Ունեցել է ակումբ (կազմակերպվել են դասախոսություններ, ազգային երգի երեկոներ և այլն), «Զինակիր» անունով երիտասարդական խումբ (որը [[1882]] թվականի մայիսին, Ազգային սահմանադրության 22-րդ տարեդարձի առթիվ, զինված երթ է կազմակերպել մինչև Վարագա վանքը): [[Կարին]]ի «[[Պաշտպան Հայրենյաց]]»-ի ջախջախումից հետո ([[1982]] թվականի վերջին) թուրքական իշխանությունները ձերբակալություններ են սկսել նաև [[Վան]]ում: Ենթադրվում է, որ «Սուրբ խաչը»-ը գոյատևել է մինչև [[1880]]-ական թվականների կեսը: «Սուրբ խաչը»-ի անդամների մեծ մասը մասնակցել է հայ առաջին քաղաքական կուսակցության՝ «[[Արմենական կազմակերպություն|Արմենական կազմակերպության]]» հիմնադրմանը:
 
== Արտաքին հղումներ ==
*[http://ermeni.org/ermenice/van_uni.htm «Սև խաչ»-ի մասին ermeni.org կայքում]
*[http://www.armeniapedia.org/index.php?title=Van armeniapedia.org կայքում Վանի և վանեցիների ազատագրական պայքարի մասին]
[[Կատեգորիա:Ազգային-ազատագրական կազմակերպություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սև_խաչ» էջից