«Ծննդաբերություն»–ի խմբագրումների տարբերություն
Առանց խմբագրման ամփոփման
չ (Վիքիֆիկացման կարիք ունի) |
|||
{{վիքիֆիկացում}}
ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, հղիությունն
շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով
նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը, ներզատիչ գեղձերը, հորմոնները, պտոսլընկերք համակարգում գոյացող կենսբանական այլ ակտիվ նյութեր և արգանդի նյարդամկանային ապարատը: Ծննդաբերության պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը: Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ հյուսվածքներից (արգանդի պարանոց, հեշտոց, կոնքի հատակի մկաններ): Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է: Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով: Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10—15, հետագայում՝ 2—3 րոպեն մեկ անգամ: Ծննդաբերություն ընթանում է 3 շրջանով, առաջին՝ պարանոցի բացման շրջան, >երկրորդ՝ պտղի արտամղման շրջան, երրորդ՝ ընկերքային շրջան: Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին: Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են: Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն*): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել: Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով: Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչընդոտը: Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»: Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում կրծքավանդակին: Կոնքի խոռոչոււք գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով: Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»): Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխըն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը: Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը: Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, ընկերքի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում: Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15—24 ժ է, կրկնածիններինը՝ 10—12 ժ: Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը:
Ն. Հովսեփյան
▲շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով Ծ. (վաղաժամ), հղիության
|