«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Քանդակագործություն
Տող 21.
Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի:
*Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում: Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ:
*Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է [[Էրեբունի]]ի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով: Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն [[Սարգոն IIԲ]] արքայի պալատում գտնված [[բրոնզ]]ե թիթեղի ռելիեֆ պատկերով:
*Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով: Այդպիսին է [[Էրեբունի]]ի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն ֆահլիճդահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով:
<center>
<gallery>
Տող 29.
</gallery>
</center>
 
== Քանդակագործություն ==
 
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է [[Վան]]ում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են: Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր: Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների: Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է: Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել [[Արգիշտիխինիլի]]ի առանձնատների պեղումների ժամանակ: [[Սարդուրի Բ]] և [[Արգիշտի Ա]] արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա [[Սարգոն Բ]]-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է [[Մուսասիր]]ի գրավումը: [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս [[բրոնզե]], քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են [[Վան]]ում, Թոփրակ-կալեում, [[Կարմիր բլուր]]ում, Ալիշարում: [[Բրոնզ]]ե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ: վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով: Իրանը պատված է ոսկե թերթիկներով: Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են [[Կարմիր Բլուր]]ում հայտնաբերված [[Վահան (զինատեսակ)|վահանները]], կապարճները և սաղավարտները: [[Վահան (զինատեսակ)|Վահանների]] վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են [[Արգիշտի Ա]]-ի և [[Սարդուր Բ]]-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ [[Վիշապ (գերբնական էակ)|վիշապներով]]: Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր: Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը:
 
<center>
<gallery>
Image:Tesheiba02~.jpg|Ուրարտական պատերազմի աստված Թեյշեբիի բրոնզե արձանիկը
Image:Arubani02~.jpg|Խալդի աստծո կին՝ աստվածուհի Արուբանիի բրոնզե արձանիկը
Image:Urartian Art 02~.jpg|Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
Image:Urartian Art 01.jpg|Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
</gallery>
</center>
 
<center>
<gallery>
Image:UrartianCaldron02.jpg|Ծիսական կաթսա [[Վան]]ից
Image:UrartianCaldron03~.jpg|Ենթադրվում է, որ բռնակների արձանիկը Շիվինի աստծուն է պատկերում
Image:ShieldSarduri02.jpg|[[Սարդուրի Բ]]-ի վահանը
Image:Helmet08.jpg|[[Սարդուրի Բ]]-ի սաղավարտը
</gallery>
</center>
== Որմնանկարներ ==
 
== Ոսկերչական արվեստ ==
 
{{stub}}