«Դելեցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
use SVG image
Տող 1.
[[Պատկեր:Deletion vectorized.gifsvg|մինի|300px|աջից|Քրոմոսի հատվածի ջնջում` դելեցիա:]]
'''Դելեցիա''', [[մուտացիա]] է, որն առաջանում է [[քրոմոսոմ]]ի որևէ տեղամասի կորստի դեպքում։ Դելեցիայի ժամանակ քրոմոսոմը բաժանվում է [[ցենտրոմեր]] պարունակող և առանց ցենտրոմերի հատվածների։ Եթե դելեցիայի են ենթարկվում տելոմերներ, ապա քրոմոսոմների 2 ծայրերը միաձուլվում են իրար առաջացնելով օղակաձև քրոմոսոմ։ Երբ դելեցիայի է ենթարկվում քրոմոսոմի մեկ թևը, իսկ մյուս թևը` կրկնապատկվում, ապա առաջանում է ''իզոքրոմոսոմ'': Օրինակ` համախտանիշի որոշ դեպքերը պայմանավորված են X իզոքրոմոսով։ [[Մարդ]]կանց մոտ նկարագրված են 8 զույգ քրոմոսոմների (4-րդ, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 18-րդ, 21-րդ և 22-րդ զույգերը) տարբեր հատվածների հետևանքով առաջացած սինդրեմներ։ Օրինակ` 5-րդ քրոմոսոմի կարճ թևի դելեցիայից զարգանում է «կատվի մլավոց» համախտանիշը, որի ժամանակ երեխայի լացը նմանվում է [[կատու|կատվի]] մլավոցի` [[կոկորդ]]ի կառուցվածքի փոփոխության հետևանքով և ուղեկցվում է թուլամտությամբ։ 4-րդ քրոմոսոմի կարճ թևի դելեցիայի արդյունքում զարգանում է [[Վոլֆ-Հիշհորնի համախտանիշ]]ը, որի դեպքում զգալիորեն հետ է մնում աճը, զարգանում է մտավոր թուլություն։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դելեցիա» էջից