«Տիրան Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Տիրան''' (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝ [[Խոսրով Գ]] Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338 թ–ի գարնանը, երբ Պարսից արքա [[Շապուհ Բ|Շապուհ II–ի]] զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս [[Վրթանես Ա Պարթև]]ի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339թ–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել ՏրդատորդունՏրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
 
Տիրանի գահակալության վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապվածկապվածպարսկա–հռոմեական նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։ 345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ [[Արշակ Բ]]–ն։
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիրան_Բ» էջից