«Բարսելոնա (ֆուտբոլային ակումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
միացնել
չ Վերահղվում է դեպի Բարսելոն (ֆուտբոլային ակումբ)
Տող 1.
{{միացնել|Բարսելոնա#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Բարսելոն (ֆուտբոլային ակումբ, Բարսելոն)}}]]
Ֆուտբոլային ակումբ Բարսելոնան (FCB, իսպաներեն` Futbol Club de Barcelona), հայտնի նաև Բարսելոնա և Բարսա անուններով, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է` ձևավորված Իսպանիայում (Կատալոնիա, Բարսելոնա):
 
Ձևավորվել է 1899 թ. շվեդ, անգլիացի և կատալան ֆուբոլիստների կողմից` Ժոան Գամպերի գլխավորությամբ: Թիմը դարձել է Կատալոնական մշակույթի և Կատալանիզմի սիմվոլը և կրում է "Més que un club" նշանաբանը: Թիմի պաշտոնական հիմնն է "Cant del Barça"-ն` գրված Ժաում Պիկասի և Խոսե Մարիա Էսպինասի կողմից: Բարսելոնան եկամուտներով հաշvված աշխարհի 2-րդ ամենահարուստ ակումբն է` տարեկան 613 մլն դոլլար եկամուտով և 3-րդ ամենաթանկ ակումբը ( 2.6 մլրդ դոլլար): Թիմի պատմական հակառակորդն է Մադրիդի Ռեալը. այս 2 թիմերի դիմակայությունները կոչվում են "El Clásico" (Էլ Կլասսիկո):
 
Նվաճված տիտղոսների քանակով Բարսելոնան ամենահաջողակ ակումբն է Իսպանիայում (83 մրցանակ): Այն աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող թիմերից է և ունի ամենաշատ երկրպագուները հայտնի սոց. ցանցերում (44 մլն Facebook-ում, 10 միլիոն հետևող` Twitter-ում և 6մլն հետևող` Google +-ում): Բարսելոնան 22 անգամ նվաճել է Իսպանիայի առաջնության գավաթը (Liga BBVA), 26 անգամ` Իսպանիայի թագավորական գավաթը, 11 անգամ` Իսպանիայի սուպերգավաթը: Միջազգային մրցաշարերում Բարսելոնան 4-ական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի (Champions League), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի (UEFA Supercup) և ՈՒԵՖԱ-ի Հաղթողների (UEFA Cup Winners' Cup )գավաթները և 2 անգամ Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը (FIFA Club World Cup): Բարսայի ողջ պատմության ընթացքում Ballon d'Or մրցանակը նվաճվել է Բարսելոնայի ֆուտբոլիստների կողմից ռեկորդային 10 անգամ (Լուիս Սուարեզ` 1960, Յոհան Կրույֆ` 1973 և 1974, Քրիստո Ստոիչկով` 1994, Ռիվալդո` 1999, Ռոնալդինյո` 2005, Լիոնել Մեսսի` 2009-2012):
 
Բարսելոնան այն 3 ակումբներից է, որը երբեք չի լքել Լա Լիգան: Մյուս 2 թիմերն են Ատլետիկ Բիլբաոն և Ռեալ Մադրիդը: 2009 թ-ին Բարսելոնան դարձավ պատմության մեջ միակ ակումբը, որը հաղթեց բոլոր հնարավոր տիտղոսները: Դրանք էին` Լա Լիգան, Իսպանիայի արքայական գավաթը, Չեմպիոնների լիգան, Իսպանիայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները և ՖԻՖԱ-ի ակումբային առաջնությունը: