«Մեծ կիսագնդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Frontal lobe animation.gif|thumb|Կարմիրը՝ մեծ կիսագնդերի կեղևը]]
 
'''Մեծ կիսագնդերը''' [[գլխուղեղ]]ի ամենամեծ բաժինն են: Բաղկացած են գալարապատ մակերեսով գորշ նյութից՝ կեղևից և նրա տակ գտնվող սպիտակ նյութից: Վերջինիս մեջ տեղադրված են գորշ նյութի կուտակումներ՝ հիմային կորիզներ (ենթակեղևային կենտրոններ):
 
Գլխուղեղի կեղևն ունի 3-4 մմ հաստություն, պարունակում է մոտ 14-18 միլիարդ նյարդային բջիջ ու առավել շատ ուղեկից բջիջներ: Կեղևի ընդհանուր մակերեսը մոտ 2200 սմ<sub>2</sub> ² է: Կիսագնդերի կեղևը ծալքավոր է, կան մեծ թվով գալարներ, ակոսներ, որոնք մեծացնում են նրա մակերեսը: Յուրաքանչյուր կիսագունդ հիմնականում կազմված է 4 բլթերից՝ ճակատային, գագաթային, ծոծրակային և քունքային:
 
== Մեծ կիսագնդերի նշանակությունը ==
Գլխուղեղի մեծ կիսագնդերը կարգավորում են [[օրգան]]ների ու նրանց համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը, ապահովում օրգանիզմի ու արտաքին միջավայրի փոխհարաբերությունը, մարդու և բարձրակարգ [[կենդանիներ]]ի վարքագիծը, նրանց անհատականությունը: Ռուս ֆիզիոլոգ Ի.Պ. Պավլովն այն անվանել է բարձրագույն նյարդային գործունեություն: Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին զարգացրել է Է.Հ. Հասրաթյանը: Ըստ նրա մեծ կիսագնդերի կեղևում ներկայացված են բոլոր ենթակեղևային բաժինները: Ուստի կեղևն իրականացնում է օրգանիզմի բազմատեսակ ֆունկցիաներն ընդհանրացնող գործունեություն: Մեծ կիսագնդերի կեղևում տարբերում են տեսողության, լսողության, խոսքի, հավասարակշռության, համի ու հոտի, մաշկային, մկանային զգայությունների կենտրոններ:
 
== Մեծ կիսագնդերի բաժինները ==
 
'''Մաշկամկանային զգայության գոտին''' տեղավորված է [[գլխուղեղ]]ի կեղևի հետին կենտրոնական գալարում և ազդակներ է ստանում մարմնի հակառակ կեսից: Այս գոտու հիմնական մակերեսը զբաղեցնում են ձեռքերից, կոկորդից ու լեզվից հաղորդվող ազդակներն ընկալող [[նեյրոն]]ները, որը պայմանավորված է վարքագծում տվյալ [[օրգան]]ի նշանակությունը: '''Շարժողական գոտին''' զբաղեցնում է առջևի կենտրոնական գալարի շրջանը, որի մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին, այլ շարժումների բարդությանը: Շարժողական գոտու գրգռումն ուղեկցվում է մարմնի հակառակ կեսի շարժումներով, իսկ մեծ մակերեսով նրա ախտահարումն առաջացնում է կաթված:
 
'''Տեսողական գոտին''' տեղադրված է ծոծրակային բլթում: Նրա նեյրոնների քանակը գերազանցում է այլ զգայական կենտրոնների նեյրոններին: Այս գոտու որոշ նեյրոնների վնասվելը հանգեցնում է կուրության, իսկ նեյրոնների մեկ այլ խմբի վնասվածքի դեպքում տեսողության պահպանում է, բայց անհետանում է տեսողական հիշողությունը: '''Լսողական գոտին''' տեղադրված է քունքային բլթում: Նրա երկկողմանի հեռացումն առաջացնում է խլություն: '''Հոտառական գոտին''' տեղադրված է քունքային բլթի ներսի մակերեսին: '''Համի''' զգայարանի ներկայացուցչությունը գտնվում է հետին կենտրոնական գալարի ստորին մասում, որտեղ ուրվագծվում է [[բերանի խոռոչ]]ի ու լեզվի զգայությունը: Մեծ կիսագնդերի ճակատային և գագաթային բլթերում գտնվող նեյրոններն իրականացնում են տրամաբանական, մտածողության, հիշողությունը, վարքի նպատակահարմար ռեակցիաներ:
 
Մարդու ուղեղում կան գոյացություններ, որոնք բացակայում են կենդանիների ուղեղում: Միաժամանակ որոշ բարձրագույն ֆունկցիաներ կատարվում են կիսագնդերի մեկի մասնակցությամբ: Ձախ կիսագնդի ճակատային բլթում գտնվում է '''խոսքի շարժողական''' կենտրոնը, որը կարգավորում է խոսքին մասնակցող մկանների համաձայնեցված գործունեությունը: Այս կենտրոնի քայքայումից առաջանում է համրություն: Քունքային բլթում տեղադրված է բառերի '''իմաստը հասկանալու''' կենտրոնը: Նրա վնասումից զարգանում է խոսքի լսողության խլություն: '''Գրելու''' կենտրոնը տեղադրված է ճակատային բլթի հետին մասում, իսկ '''կարդալու''' կենտրոնը՝ գագաթային բլթի անկյունային գալարում: Աջ կիսագունդը մասնակցում է '''պատկերավոր մտածողության''' գործընթացներում (դեմքերի ճանաչում, երաժշտական և գեղարվեստական գործունեություն):
 
Մեծ կիսագնդերի սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակումներ՝ հիմային հանգույցներ, որոնք կոչվում են նաև ենթակեղևային կորիզներ: Նրանք մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը: Որոշ կորիզներ վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները:
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]