«Մեծ կիսագնդեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
== Մեծ կիսագնդերի նշանակությունը ==
Գլխուղեղի մեծ կիսագնդերը կարգավորում են [[օրգան]]ների ու նրանց համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը,ապահովում օրգանիզմի ու արտաքին միջավայրի փոխհարաբերությունը,մարդու և բարձրակարգ [[կենդանիներ]]ի վարքագիծը,նրանց անհատականությունը:Ռուս ֆիզիոլոգ Ի.Պ.Պավլովն այն անվանել է բարձրագույն նյարդային գործունեություն:Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին զարգացրել է Է.Հ.Հասրաթյանը:Ըստ նրա մեծ կիսագնդերի կեղևում ներկայացված են բոլոր ենթակեղևային բաժինները:Ուստի կեղևն իրականացնում է օրգանիզմի բազմատեսակ ֆունկցիաներն ընդհանրացնող գործունեություն:Մեծ կիսագնդերի կեղևում տարբերում են տեսողության,լսողության,խոսքի,հավասարակշռության,համի ու հոտի,մաշկային,մկանային զգայությունների կենտրոններ:
 
== Մեծ կիսագնդերի բաժինները ==
 
'''Մաշկամկանային զգայության գոտին''' տեղավորված է [[գլխուղեղ]]ի կեղևի հետին կենտրոնական գալարում և ազդակներ է ստանում մարմնի հակառակ կեսից:Այս գոտու հիմնական մակերեսը զբաղեցնում են ձեռքերից,կոկորդից ու լեզվից հաղորդվող ազդակներն ընկալող [[նեյրոն]]ները,որը պայմանավորված է վարքագծում տվյալ [[օրգան]]ի նշանակությունը:'''Շարժողական գոտին''' զբաղեցնում է առջևի կենտրոնական գալարի շրջանը,որի մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին,այլ շարժումների բարդությանը:Շարժողական գոտու գրգռումն ուղեկցվում է մարմնի հակառակ կեսի շարժումներով,իսկ մեծ մակերեսով նրա ախտահարումն առաջացնում է կաթված:
 
'''Տեսողական գոտին''' տեղադրված է ծոծրակային բլթում:Նրա նեյրոնների քանակը գերազանցում է այլ զգայական կենտրոնների նեյրոններին:Այս գոտու որոշ նեյրոնների վնասվելը հանգեցնում է կուրության,իսկ նեյրոնների մեկ այլ խմբի վնասվածքի դեպքում տեսողության պահպանում է,բայց անհետանում է տեսողական հիշողությունը:'''Լսողական գոտին''' տեղադրված է քունքային բլթում:Նրա երկկողմանի հեռացումն առաջացնում է խլություն:'''Հոտառական գոտին''' տեղադրված է քունքային բլթի ներսի մակերեսին:'''Համի''' զգայարանի ներկայացուցչությունը գտնվում է հետին կենտրոնական գալարի ստորին մասում,որտեղ ուրվագծվում է [[բերանի խոռոչ]]ի ու լեզվի զգայությունը:Մեծ կիսագնդերի ճակատային և գագաթային բլթերում գտնվող նեյրոններն իրականացնում են տրամաբանական,մտածողության,հիշողությունը,վարքի նպատակահարմար ռեակցիաներ:
667

edits