«Արղանա-Մադեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 64.
==Աշխարհագրություն==
Գտնվում է Արևմտյան Տիգրիսի ակունքներից մեկի՝ Արղանա գետի (Աղանա-սու) աջ ափին, Խարբերդ—Դիարբեքիր ճանապարհին, Դիարբեքիրից մոտ 55 կմ հյուսիս արևմուտք, ծովի մակարդակից 1235 մ բարձրությամբ սարավանդի վրա։ Նախկինում շրջակայքն ամբողջովին պատած էր խիտ անտառներով, որոնք շարունակ կտրտվել են պղինձ ձուլելու համար փայտածուխ ստանալու նպատակով։ Քաղաքի հարավարևմտյանհարավ-արևմտյան կողմում կան պղնձի հարուստ հանքավայրեր, որոնք հայտնի են և շահագործման են ենթարկվել տակավին ուրարտական ժամանակներից։ Այժմ էլ դրանց պաշարները չեն սպառվել և արդյունահանումը շարունակվում է։ Պղնձից բացի նույն հանքավայրերում կան նաև ոսկի և արծաթ։
 
==Բնակչություն==
1800—1830-ական թվականներին Արղանա–Մադենն ուներ մոտ 8000 բնակիչ, որից 6000ը՝ հայերհ այեր, 1830—50-ական թթ. նրա բնակչության քանակը նվազելով հասել էր 3000 մարդու, որի կեսը կազմում էին հայերը։ Որոշ աղբյուրներում մոտ 3000 բնակիչ է նշված նաև XX դարի սկզբների Արղանա–Մադենում, բայց, այլ աղբյուրների համաձայն, այդ ժամանակ գյուղաքաղաքն ունեցել է մոտ 1500 տուն, կամ շուրջ 7000 — 8000 բնակիչ: Հայերից բացի այստեղ բնակվում էին նաև քրդեր, հույներ և հրեաներ։ [[1915]] թվականի [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ տեղի քրիստոնյա (հայեր և հույներ) բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, մի մասն էլ սպանվել: 2012 թ. տվյալներով քաղաքում բնակվում են 5000 մարդ<ref>[http://rapor.tuik.gov.tr/reports/rwservlet?adnksdb2&ENVID=adnksdb2Env&report=wa_turkiye_ilce_koy_sehir.RDF&p_il1=23&p_kod=1&p_yil=2012&p_dil=2&desformat=html Population of province/district centers and towns/villages by districts - 2012]{{ref-en}}</ref>, մեծամասամբ [[քրդեր]]:
 
==Պատմություն==
[[Մեծ Հայք]]ի ժամանակ [[Ծոփք]] նահանգի [[Պաղնատուն]] գավառի մեջ։ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տիրապետության օրոգ Արղանա–Մադենը [[Դիարբեքիրի նահանգ]]ի համանուն գավառի կենտրոնն էր։ Արղանա–Մադենը բաժանված էր երեք մեծ թաղամասերի՝ Վերին, Միջին և Ստորին։ Քաղաքում հայերը, հույները, քրդերը և հրեաներն ապրում էին առանձին թաղերում։ Տները ցրված էին սարահարթի և լեռնալանջի վրա՝ լեռան գագաթից մինչև ստորոտը կազմելով անկանոն մի քանի շարքեր։ Հայերն ունեին իրենց եկեղեցին` ս. Աստվածածին անունով, և մի վարժարան, որ գործում էր անցյալ դարի կեսերից։
 
Քաղաքի հայ բնակիչները աշխատում էին պղնձի հանքերում, զբաղվում երկրագործությամբ, արհեստներով ու առևտրով։ Գ. Սրվանձտյանի վկայությամբ 1840— 1860-ական թթ. ծաղկում ապրող Արղանա–Մադենի հանքարդյունաբերությունը հետագա տասնամյակներում անկման էր հասել և դատապարտվել անուշադրության։ Այստեղ պղնձի հանույթն ու ձուլումը կատարվում էին բացառապես ձեռքի աշխատանքով և իբրև վառելիք օգտագործվում էր փայտածուխը։ Նրա պղնձարդյունաբերությունը որոշ աշխուժացում է ապրել XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին։ Մեր դարի սկզբներին այստեղ տարեկան արտադրվում էր մոտ 3000 տոննա սև պղինձ, որը հիմնականում առաքվում էր Դիարբեքիր, Էրզրում և Տրապիզոն։
 
Արղանա–Մադենի պղնձի հանույթը և նախնական մշակումը խիստ կրճատվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նրա հայ բնակչության մի մասը տարագրվեց օտար երկրներ, որի հետևանքով այստեղի պղնձարդյունաբերությունը զրկվեց հարյուրավոր որակյալ աշխատողներից։